top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Սահմանամերձ բնակավայրերում մի շարք առարկաների գծով մասնագետների պակաս կա. Ատոմ Մխիթարյան


Տեղանքի առումով սխալ ընտրություն է կատարվել. նախ` այնտեղ բնակավայրերի մեծ մասը սահմանամերձ է, երկրորդ` Արցախյան վերջին պատերազմից հետո մարզի տարբեր համայնքներում բազմաթիվ փախստականներ են վերաբնակեցվել։ Սրանք գործընթացի վրա ազդող առանձնահատկություններ են, որոնք ԿԳՄՍ-ն հաշվի չի առել։ Այս մասին Sputnik Արմենիայի եթերում ասաց կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանը, անդրադառնալով կրթության նոր չափորոշիչների ներդրմանը և պիլոտային ծրագրով այն Տավուշի մարզում ներդնելու որոշմանը։

«Կրթության կազմակերպման հետ կապված բավականին դժվարություններ կլինեն, մանավանդ որ պիլոտային ծրագիր է։ Այլ կերպ ասած` աղմուկներն այնքան շատ կլինեն, որ մենք չեն կարողանա ճշտել` որ ուղղությամբ է ծրագիրը ճիշտ գնում, որ ուղղությամբ սխալ, որովհետև կողքից բազմաթիվ գործոններ կան, որ կարող են ազդել կրթության կազմակերպման չափորոշիչների որոշման գործընթացի վրա»,- նշեց նա։

Ըստ Մխիթարյանի` բազմաթիվ գործոններից մեկն էլ անհրաժեշտ կադրերի բացակայությունն է։ Գաղտնիք չէ, որ սահմանամերձ բնակավայրերում մի շարք առարկաների գծով մասնագետների պակաս կա, իսկ նման ծրագրերը հանձնել ոչ մասնագետներին կամ նվազ փորձառություն ունեցողներին, նշանակում է` պիլոտային ծրագիրն ամբողջությամբ ձախողել։

«Մենք գիտենք այնտեղ մեր ուսումնական հաստատությունների, կադրերի վիճակը և վստահ ենք, որ նման բան անելն ուղղակի կարող է փլուզել եղածն էլ։ Ստացվում է` ծրագիր են կազմելու այնպիսի մարդիկ, այնպիսի կադրերի, որոնք ո՛չ փորձառություն ունեն, ո՛չ էլ համապատասխան ուսուցում են անցել, որպեսզի այդ ամենը կարողանան անել։ Փաստորեն` ունքը սարքելու փոխարեն, աչքն ենք հանում»,- հավելեց Մխիթարյանը:

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page