Երեք պարզ քայլ և ԱԲ-ը կաշխատի ձեր թիմի համար
- vergushtadevosyan
- 23 minutes ago
- 1 min read
Արհեստական բանականությունը (ԱԲ) արագորեն փոխակերպում է աշխատանքային միջավայրը և դառնում յուրաքանչյուր կազմակերպության անբաժան մասը։ Ոլորտի մասնագետները առաջարկում են երեք հիմնական քայլեր, որոնք կարող են օգնել ցանկացած կազմակերպության արդյունավետ կերպով ներդնել ԱԲ-ն և բարելավել աշխատանքային միջավայրը։

Աշխատակիցների առօրյա կյանքում ԱԲ գործիքները ինտեգրելու հաջողված օրինակներում այդ գործընթացը բաժանվում է երեք հիմնական փուլի՝ հնարավորության տրամադրում, օպտիմալացում և ստեղծարարություն։ Այս մոտեցումը նպատակ ունի հեռացնել ԱԲ-ի հետ կապված մտավախությունները և այն դիրքավորել որպես միջոց՝ ազատելու աշխատակիցներին կրկնվող առաջադրանքներից՝ հնարավորություն տալով կենտրոնանալ մարդկային դատողություն և ստեղծարարություն պահանջող այլ աշխատանքի վրա։
Փուլ առաջին՝ հնարավորության տրամադրում
Առաջին քայլը աշխատակիցներին ԱԲ գործիքների հասանելիություն ապահովելն է և նրանց վերապատրաստելը դրանց պատասխանատու ու արդյունավետ օգտագործման համար։ Այս փուլում անհրաժեշտ է կազմակերպել ԱԲ գործիքների, օգտագործման հիմնական կանոնների ուսուցման մասին, ինչպես նաև քարտեզագրել կրկնվող և ժամանակատար աշխատանքները, որտեղ ԱԲ-ն կարող է օգնել վերջիններիս։
Փուլ երկրորդ՝ օպտիմալացում
Աշխատակիցների կողմից ԱԲ-ի գործիքների յուրացումից հետո կազմակերպությունները կարող են անցնել գործառույթների օպտիմալացմանը։ Այս փուլում սովորաբար ներդրվում են պարզ ԱԲ գործիքներ և «ագենտներ», որոնք ավտոմատացնում են կրկնվող աշխատանքները։ Օրինակ՝
հանդիպումների ամփոփագրերի կազմում,
տվյալների վերլուծություն,
հաշվետվությունների ստեղծում,
փաստաթղթերի դասակարգման գործիքներ
Սա ավելացնում է աշխատակիցների ժամանակը՝ հնարավորություն տալով կենտրոնանալ ավելի ռազմավարական խնդիրների վրա։
Փուլ երրորդ՝ ստեղծարարություն
Այս փուլում, երբ կազմակերպության ներսում ԱԲ-ն արդեն օպտիմալացնում է շատ գործընթացներ, հնարավորություն է ստեղծվում անցնել ավելի բարդ փուլի՝ նորարար ծառայությունների կամ լուծումների ստեղծմանը։ Այստեղ կարևոր է աշխատանքի թափանցիկությունը, թե ինչու է գործիքը կիրառվում, ազդեցության չափումը, աշխատակիցների և հաճախորդների հետադարձ կապի ներդնումը։
Այսպիսով, կիրառելով սույն երեք պարզ քայլերը` կարող եք վերափոխել ձեր կազմակերպության աշխատանքային միջավայրը՝ ԱԲ-ը դարձնելով իրական գործիք, որը խնայում է ժամանակ և նպաստում արդյունավետության բարձրացմանը։
Նյութի սկզբնաղբյուրը՝ https://shorturl.at/muoRF







Comments