Ֆեյսբուքը գործարկել է բովանդակության պաշտպանության նոր գործիք
- vergushtadevosyan
- 35 minutes ago
- 1 min read
Ֆեյսբուք սոցիալական կայքը ներկայացրել է բովանդակության պաշտպանության նոր գործիք, որը թույլ է տալիս ստեղծագործողներին վերահսկել կարճ տեսանյութների օգտագործումը հարթակի ներսում և արագ հայտնաբերել չթույլատրված վերաօգտագործումը։ Համակարգը ավտոմատ կերպով սկանավորում է Facebook և Instagram հարթակները՝ փնտրելով ձեր բովանդակության ամբողջական կամ մասնակի կրկնօրինակներ։

Ինչպես է աշխատում գործիքը
Երբ բովանդակություն ստեղծողները ակտիվացնում են սույն գործիքը, ցանկացած օրիգինալ տեսանյութ (reel) ավտոմատ կերպով պաշտպանվում է։ Համակարգը մշտապես սկանավորում է Facebook-ն ու Instagram-ը՝ փնտրելով օրիգինալ աշխատանքի ամբողջական կամ մասնակի համընկնումներ: Համընկնում հայտնաբերելուց հետո, հեղինակը կտեղեկացվի ծանուցման միջոցով և կկարողանա կառավարել իրավիճակը Professional Dashboard-ի միջոցով։ Ըստ այդմ՝ հեղինակը կարող է թույլ տալ, որ կրկնօրինակ տեսանյութը մնա հասանելի այլոց համար, ինչպես նաև կարող է ավելացնել «original by» նշումը, որը հղում է կատարում դեպի հեղինակի օրիգինալ էջը։ Բացի այդ, հեղինակը կարող է նաև արգելափակել տեսանյութը Facebook-ում և Instagram-ում՝ առանց այլ օգտատիրոջ հանդեպ պատժամիջոց կիրառելու։ Չնայած այս դրական քայլին՝ Meta-ն նշում է, որ համակարգի չարաշահումը, ինչպես օրինակ՝ այնպիսի բովանդակության վրա պահանջ ներկայացնելը, որը ձեզ չի պատկանում, կարող է հանգեցնել գործիքից օգտվելու իրավունքի սահմանափակման։

Ինչու է այս թարմացումը կարևոր
Meta-ն փորձում է պաշտպանել բովանդակություն ստեղծողների շահերը և նվազեցնել կարճ տեսանյութերի (reels) վերաօգտագործմամբ զբաղվող էջերի ազդեցությունը։ Նոր համակարգը շարունակություն է այն քաղաքականության, որով Instagram-ը վերջին տարիներին նվազեցնում է կրկնօրինակ բովանդակության տարածումը։
Գործիքը հասանելի է այն օգատերերի համար, ովքեր ընդգրկված են Facebook-ի մոնետիզացիայի ծրագրերում և համապատասխանում են հարթակի «բնօրինակության և անվտանգության չափանիշներին»։
Նյութի սկզբնաղբյուրը՝ https://shorturl.at/YM7yw







Comments