Ի՞նչ է տեղեկատվական հիգիենան. ներկայացնում է Աստղիկ Ավետիսյանը
ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնում «Տեղեկատվական հիգիենա և հաղորդակցություն» թեմայով սեմինար-քննարկում իրականացավ, որը վարում էր Հայկական PR ասոցիացիայի նախագահ, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դոցենտ, բ.գ.թ. Աստղիկ Ավետիսյանը:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին բազմաբնույթ հարցեր ու տարատեսակ արդիական խնդիրներ:
Ուսումնասիրեցին, թե ինչ է՝
• Տեղեկատվական հիգիենան
• Մեդիագրագիտությունը
• Կեղծ տեղեկատվությունը
• Մանիպուլյացիոն տեխնոլոգիաների կիրառումը մեդիայում
Ըստ փորձագետի` տեղեկատվական միջավայրի մաքրությունը բոլորիս գործն է: ««Տեղեկատվական հիգիենա» (փոխաբերական իմաստով «ձեռքերը լվանալը») նշանակում է կանխել ապատեղեկատվության տարածումը»,- նշեց PR ասոցիացիայի նախագահը։
Աստղիկ Ավետիսյանի խոսքով` մեդիագրագիտությունը տեղեկություններ ստանալու, տարածելու, վերլուծելու, գրագետ մեդիաբովանդակություն ստեղծելու կարողությունն է:
Նա ներկայացրեց ապատեղեկատվությունից խուսափելու կանոններ`
Տեղեկատվության աղբյուրի ստուգում
Չտարածե՛լ կասկածելի բնույթի նյութեր
Փաստը կարծիքից զատել
Նույն թեմայի մասին կարդալ մի քանի աղբյուրից
«Մեդիա արտադրողի կարևոր սկզբունքները պետք է լինի` հստակությունը, ճշգրտությունը, անկողմնակալությունը, անկախությունը, թափանցիկությունը»,- կարևորեց PR մասնագետը:
Հայկական PR ասոցիացիայի նախագահ, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դոցենտ, բ.գ.թ. Աստղիկ Ավետիսյանի և ուսանողների հետ հանդիպումը հիմնականում անցավ հարց ու պատասխան ձևաչափով:
ความคิดเห็น