top of page

Google-ը թողարկել է նոր գործիք՝ մարքեթոլոգների և դիզայներների համար

Google-ը գործարկել է իր Nano Banana վիզուալ գեներացման գործիքի թարմացված տարբերակը՝ Nano Banana Pro-ն, որը թույլ է տալիս ստեղծել ավելի որակյալ և ճշգրիտ պատկերներ՝ հիմնված Google-ի ամենաառաջադեմ AI մոդելների վրա։ Գործիքը նախատեսված է հատկապես մարքեթինգի և դիզայնի թիմերի կարիքների համար։ Այն թույլ է տալիս վիզուալիզացնել ցանկացած գաղափար՝ սկսած նախատիպերից մինչև ինֆոգրաֆիկաներ։ Օգտատերերը կարող են նույնիսկ ձեռագիր նշումները դարձնել հստակ դիագրամներ կամ ստեղծել գովազդային պատկերների բազմալեզու տարբերակներ, ինչպես նաև փոփոխել տեսախցիկի անկյունները, կարգավորել լուսավորությունը, ստվերները և գունային շտկումները:

ree

Nano Banana Pro գործիքը հնարավորություն է տալիս նաև խմբագրել առանձին էլեմենտներ՝ ստանալով բարձր լուծաչափով՝ 2K կամ 4K պատկերներ, որոնք արդեն հարմարեցված են սոցիալական մեդիայի չափերին։ Բոլոր ստեղծված նկարները պարունակում են Google-ի SynthID անտեսանելի նշանը, որը ցույց է տալիս, որ պատկերը ստեղծվել է արհեստական ինտելեկտի միջոցով։ Գործիքը արդեն հասանելի է ԱՄՆ-ում՝ Google AI Pro և Ultra փաթեթների բաժանորդներին, Google Ads օգտատերերին, ինչպես նաև Adobe Firefly և Photoshop-ում։

Google-ի խոսքով՝ Nano Banana Pro-ը կարող է դառնալ արագ, ճշգրիտ և մատչելի լուծում այն բիզնեսների համար, որոնք ցանկանում են ստեղծել պրոֆեսիոնալ վիզուալներ՝ քիչ ռեսուրսներով։


Նյութի սկզբնաղբյուրը՝ https://shorturl.at/CjXsf

Comments


bottom of page