Ուրախ եմ, որ հայ գործընկերները հնարավորություն ունեն դառնալու միջազգային HR համայնքի մասը. Գոհար Անանյան
- Anews
- 1 day ago
- 2 min read

Հոկտեմբերի 31-ին Երևանում տեղի ունեցած WOW!HR Armenia 5-րդ միջազգային համաժողովում WOW GROUP-ի հիմնադիր և գործադիր տնօրեն, ուսուցման և զարգացման ոլորտի միջազգային փորձագետ Գոհար Անանյանը կարևորեց HR համայնքը համախմբելու և փորձի փոխանակման հարթակների ստեղծման անրհաժեշտությունը:
«Ուրախ եմ, որ WOW!HR Armenia-ն անցկացվում է արդեն հինգերորդ անգամ: Մրցանակաբաշխության թեկնածուների ներկայացրած քեյսերը ցույց են տալիս, որ համայնքը լրջորեն աշխատում է երիտասարդ մասնագետների հետ, ցանկանում է համապատասխանել ժամանակակից միտումներին և նպաստել բիզնեսի աճին:
Ուրախ եմ, որ հայ գործընկերները հնարավորություն ունեն դառնալու միջազգային HR համայնքի մասը, ինչը կօգնի նրանց արագ գտնել հրատապ հարցերի պատասխանները և լուծել ներքին մարտահրավերները՝ այդպիսով նպաստելով իրենց բիզնեսի և ամբողջ երկրի տնտեսության զարգացմանը»,- նշեց Գոհար Անանյան

Ամերիաբանկը, կարևորելով ոլորտի զարգացումն ու փորձի փոխանակումը այս տարի ևս միացել էր միջոցառմանը որպես գլխավոր գործընկեր:
«Այսօր թվայնացումն արմատապես փոխում է մեր կյանքը։ Մենք ապրում ենք մի իրականության մեջ, որտեղ շատ մասնագիտություններ շուտով պարզապես չեն լինելու։ Ուստի ամենակարևորը շարունակական զարգացումն է, ստացած գիտելիքը կիրառելու կարողությունը` ժամանակի պահանջներին ու մարտահրավերներին դիմակայելու, մրցունակ լինելու համար:
Սա առավել գիտակցում ենք մենք` HR համայնքի ներկայացուցիչներս, և ուրախ եմ, որ ի դեմս WOW HR միջոցառման ստեղծվել է այնպիսի հարթակ, որտեղ միավորվում են ոլորտի մասնագետները, հնարավորություն ստանում կիսվել փորձով, գիտելիքով, հաջողված նախագծերով և ստեղծել համագործակցության նոր ձևաչափ»,- կարևորեց Ամերիաբանկի մարդկային ռեսուրսների կառավարման ծառայության ղեկավար Աննա Վարդանյանցը:

Wow HR միջոցառման շրջանակում տեղի է ունեցել նաև պանելային քննարկում, իսկ Գոհար Անանյանը հանդես է եկել «Ինչպե՞ս արհեստական բանականությունը կփոխի HR ոլորտը» թեմայով բանախոսությամբ: Միջոցառման ընթացքում ելույթներ են ունեցել այլ երկրներից ժամանած հյուրեր, որոնք եղել են մրցանակաբաշխության թեկնածուներ տարբեր երկրներում։
- «Բրիզ» Կլիմայական համակարգեր
Լիդիա Եգորովա՝ HR տնօրեն
«Ինչպե՞ս 3 տարում դառնալ շուկայի առաջատար. ընկերության և գործատուի բրենդի բազմակի աճի պատմություն»
- RWB
Յարոսլավ Պանասյուկ՝ Անձնակազմի ինտեգրմանխմբի ղեկավար, Կիրիլ Եվստրատև՝ Անձնակազմի ներքին հաղորդակցությունների հարցով խմբի ղեկավար
«WB Cyber Club» (ներգրավում/թվայնացում)
- ГНИВЦ
Տատյանա Սիզովա՝ HR տնօրեն, ԱլեքսանդրաԳլուխովա՝ Պոտենցիալի կառավարման և կարիերայիաճի հարցերով ղեկավար
«Կարիերային միջավայրը ГНИВЦ-ում»

WOW GROUP ընկերության մասին.
WOW GROUP-ը ստեղծում է կրթական եզակի արտադրանք և բովանդակություն, զբաղվում HR ուսուցմամբ և ոլորտի զարգացմամբ: Ընկերության առաքելությունն է միավորել HR գլոբալ համայնքը, հավաքագրել և հեռարձակել ՄՌԿ լավագույն փորձը: WOW GROUP-ի հաճախորդներ են 25+ երկրների խոշորագույն կազմակերպություններ: Ընկերության միջոցառումները ծառայում են որպես հարթակ՝ կապերի հաստատման, ուսուցման, նորարարությունների և փորձի փոխանակման համար:
Մեր նախաձեռնության մասնակիցներն արժանանաում են իրենց գործընկերների ճանաչմանը, ստանում PR-աջակցություն և հնարավորություն՝ հանդիպելու Հայաստանի, Ռուսաստանի, Կենտրոնական Ասիայի և Պարսից ծոցի երկրների ոլորտային առաջատարների հետ։
2015 թվականին հիմնադրումից ի վեր WOW!HR հարթակը հյուրընկալել է տարբեր երկրների ավելիքան 10,000 ներկայացուցչի, 700-ից ավելի ընկերությունառաջադրել է իր նախագծերը և արժանացելհամայնքի ճանաչմանը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 31-ին Երևանում տեղի է ունեցել WOW!HR Armenia 5-րդ միջազգային համաժողովը և մրցանակաբաշխությունը, որը մեկ հարթակում համախմբեց հայ և օտարազգի HR մասնագետներին:
Միջոցառման նպատակն է միավորել HR գլոբալ համայնքը, ներկայացնել ՄՌԿ լավագույն փորձը, լսել ոլորտի առաջատար մասնագետներին, ունենալ մասնագիտական քննարկումներ և իրականացնել փորձի փոխանակում: Այս տարի միջոցառման գլխավոր գործընկերն Ամերիաբանկն էր:
Մրցանակաբաշխության թեկնածուները ներկայացրել են իրենց նախագծերը 2 անվանակարգում՝ HR Hero՝ համալիր նախագծեր անձնակազմի կառավարման ոլորտում, և Be Cool՝ դպրոցականների, ուսանողների և երիտասարդ մասնագետների հետ աշխատելու նախագծեր, փորձնակների համար նախատեսված ծրագրեր, քեյս-չեմպիոնատներ, ուսուցման և զարգացման ծրագրեր և այլն։
Be Cool անվանակարգում հաղթող է ճանաչվել Boo Vision ընկերությունը՝ «BOO VISION Ակադեմիա» նախագծով:
HR Hero անվանակարգում՝ TUMO-ն՝ «Արդյունավետության կառավարման համակարգ» նախագծով:
Թեկնածուների թվում էին նաև Ամերիաբանկը, Հայաստանի Կենտրոնական Բանկը, Holiday Inn-ը,Tumo-ն և FYM Hospitality Group-ը:








Comments