Հոկտեմբերի 31-ին Երևանում տեղի ունեցած WOW!HR Armenia 5-րդ միջազգային համաժողովում WOW GROUP-ի հիմնադիր և գործադիր տնօրեն, ուսուցման և զարգացման ոլորտի միջազգային փորձագետ Գոհար Անանյանը կարևորեց HR համայնքը համախմբելու և փորձի փոխանակման հարթակների ստեղծման անրհաժեշտությունը: «Ուրախ եմ, որ WOW!HR Armenia-ն անցկացվում է արդեն հինգերորդ անգամ: Մրցանակաբաշխության թեկնածուների ներկայացրած քեյսերը ցույց են տալիս, որ համայնքը լրջորեն աշխատում է երիտասարդ մասնագետների հետ, ցանկանո