2026-ի սոցիալական մեդիա հաղորդակցության հիմնական միտումները
- vergushtadevosyan
- 23 hours ago
- 1 min read
2026-ին սոցիալական մեդիա մարքեթինգն ավելի արագ է փոփոխվելու։ Բրենդներն այսօր արդեն ուսումնասիրում են, թե որ ուղղությունները պետք է տեղ գտնեն իրենց ռազմավարություններում։ Emplifi-ի State of Social Media Marketing 2026 նոր զեկույցը ներկայացնում է ոլորտի մասնագետների կարծիքներն ու արդյունքները՝ բացահայտելով, թե որ միջոցներն են առավել օգնել բրենդներին վերջին շրջանում։ Զեկույցը ցույց է տալիս, որ ընկերությունները շարունակում են աճել այն ժամանակ, երբ համատեղում են տվյալների վրա հիմնված որոշումները և ստեղծագործական բովանդակությունը։

Ըստ այդմ՝ արհեստական բանականությունը շարունակում է մնալ առաջնային ուղղություն, բայց զեկույցը ընդգծում է, որ այն արդյունավետ է միայն այն դեպքում, երբ ամբողջովին ինտեգրված է ընկերության ամենօրյա աշխատանքային հոսքերում։
Մեկ այլ հիմնական միտում է ինֆլյուենսեր մարքեթինգի բյուջեների աճը։ 2026-ին երկու երրորդը նախատեսում է մեծացնել բյուջեի տվյալ հատվածը, ինչը վկայում է, որ ստեղծողների հետ աշխատանքը դառնում է բրենդային ռազմավարության առանցքային կետ։
Աճում է նաև հետաքրքրությունը վիրտուալ ինֆլյուենսերների նկատմամբ՝ 58%-ը պատրաստվում է ներդրումներ կատարել տվյալ ոլորտում։
Կարճ տեսանյութերը մնում են դեռևս ամենաարդյունավետ ձևաչափերից մեկը։ Մարքեթոլոգների 73%-ը համոզված է, որ 2026-ին դրանք կկազմեն իրենց բովանդակային ռազմավարության հիմքը՝ շնորհիվ բարձր ներգրավվածության և ալգորիթմների նախապատվության։
Այս միտումները կարևոր են հատկապես այն ընկերությունների համար, որոնք ցանկանում են զարգացնել իրենց համայնքները, խթանել ներգրավվածությունը և կիրառել նորարարական լուծումներ բազմապլատֆորմ միջավայրում։







Comments