WOW!HR Armenia 5-րդ միջազգային մրցանակաբաշխությունը ևհամաժողովը Երևանում
- Anews.am

- Oct 6
- 2 min read
Updated: Oct 10

Հոկտեմբերի 31-ին Երևանում տեղի կունենա WOW!HR Armenia միջազգային մրցանակաբաշխությունը և համաժողովը։
Տարածաշրջանի HR գլխավոր հարթակներից մեկին մասնակցելու հայտերն արդեն բաց են:
WOW!HR Armenia միջազգային մրցանակաբաշխությունը և համաժողովը կմիավորի HR ոլորտի ավելի քան 100 փորձագետի և առաջնորդի Հայաստանից, Ռուսաստանից, Կենտրոնական Ասիայից և Պարսից ծոցի երկրներից: Մրցանակաբաշխությունը բաց և թափանցիկ քվեարկության համակարգով է, որի արդյունքում կընտրվեն տարվա լավագույն HR նախագծերը: Տեղի կունենա HR ոլորտի նորագույն տեխնոլոգիաների ներկայացում:
Նախագծերը կներկայացվեն հետևյալ անվանակարգում՝
HR Hero՝ համալիր նախագծեր անձնակազմի կառավարման
High Performance՝ ընկերության աշխատակիցներին մոտիվացնելու, ներգրավելու, գնահատելու նախագծեր.
Be Cool՝ դպրոցականների, ուսանողների և երիտասարդ մասնագետների հետ աշխատելու նախագծեր՝ փորձնակների համար նախատեսված ծրագրեր, քեյս-չեմպիոնատներ, ուսուցման և զարգացման ծրագրեր և այլն.
LEVEL UP՝ աշխատակիցների վերապատրաստման և զարգացման նախագծեր.
DIGITAL SOLUTIONS՝ ՏՏ և թվային նախագծեր, որոնք նպաստում են բիզնեսի զարգացմանը.
GET TEAM – աշխատակիցներ ներգրավելու և ընդունելու։
Թեկնածուները կստանան PR աջակցություն, լրատվամիջոցներում հրապարակումներ, միջազգային հարթակներում (Աբու Դաբի, Ալմաթի, Մոսկվա) ելույթ ունենալու հնարավորություն և հաղթողների համար հիշարժան արձանիկներ։
Նախկինում Հայաստանում մրցանակաբաշխությանը մասնակցել են հետևյալ ընկերությունները՝ Coca-Cola, HBC Armenia, HayPost, Teach for Armenia, Holiday Inn, Rusal Armenia և այլն։
Համաժողովին ելույթներ կունենան խոսնակներ Ռուսաստանից.
1. «Բրիզ» Կլիմայական համակարգեր
Լիդիա Եգորովա՝ HR տնօրեն. «Ինչպե՞ս 3 տարում դառնալ շուկայի առաջատար. ընկերության և գործատուի բրենդի բազմակի աճի պատմություն»
2. RWB Յարոսլավ Պանասյուկ՝ Անձնակազմի ինտեգրման խմբի ղեկավար, Կիրիլ Եվստրատև՝ Անձնակազմի ներքին հաղորդակցությունների հարցով խմբի ղեկավար «WB Cyber Club» (ներգրավում/թվայնացում)
3. ГНИВЦ Տատյանա Սիզովա՝ HR տնօրեն, Ալեքսանդրա Գլուխովա՝ Պոտենցիալի կառավարման և կարիերայի աճի հարցերով ղեկավար. «Կարիերային միջավայրը ГНИВЦ-ում»
4. Գոհար Անանյան՝ Ուսուցման և զարգացման ոլորտի միջազգային փորձագետ, WOW GROUP-ի հիմնադիր և գործադիր տնօրեն. «Ինչպե՞ս է արհեստական բանականությունը փոխելու HR-ը»
WOW!HR Armenia մրցանակաբաշխության թեկնածուները նույնպես հանդես կգան ելույթներով։
Հայտերը կարող եք ներկայացնել մինչև 2025 թվականի հոկտեմբերի 15-ը։ Մասնակցության չափանիշների, միջոցառման ծրագրի և համաժողովի տոմսերի մասին լրացուցիչ տեղեկություններ կարող եք գտնել՝ https://wowhr.am/ru -ում։
Համաժողովի և մրցանակաբաշխության գործընկերն է Հայկական PR ասոցիացիան` ArmPR.org:







Comments