top of page

Կայացավ WOW!HR Armenia 5-րդ միջազգային համաժողովը և մրցանակաբաշխությունը

Updated: Nov 11


ree

Հոկտեմբերի 31-ին, Երևանում կայանցավ WOW!HR Armenia 5-րդ միջազգային համաժողովը և մրցանակաբաշխությունը։

Միջոցառման ընթացքում հանդես եկան WOW!HR Armenia մրցանակաբաշխության թեկնածուները, ովքեր ներկայացրին իրենց հաջողված HR նախագծերը՝ իրականացված Հայաստանում։

Համաժողովին մասնակցեցին հրավիրված խոսնակներ տարբեր երկրներից, որոնք ներկայացրին իրենց փորձը և նորարարական մոտեցումները HR ոլորտում:

Միջոցառման հյուրերը հնարավորություն ունեցան ծանոթանալու ՄՌԿ նորագույն լուծումներին, ոլորտի զարգացման նոր միտումներին և հնարավորություն ունեցան տալու իրենց հուզող հարցերը:

ree

Յուրաքանչյուր մասնակից հնարավորություն ունեցավ իր ներդրումն ունենալ ոլորտի աճին՝ քվեարկելով լավագույնս ներկայացված HR գործի օգտին: WOW!HR ARMENIA- ի հիմնական նպատակն է համախմբել և տարածել մարդկային ռեսուրսների կառավարման (HRM) ոլորտում ներդրված և կիրառվող լավագույն փորձը, ստեղծել փոխկապակցված բիզնես միջավայրեր, խթանել գործատուի ապրանքանիշը և կիսվել փորձով:


Բիզնես մրցանակաբաշխության ընթացքում քննարկվեցին և ներկայացվեցին տեղական և միջազգային շուկաների լավագույն փորձը և համաշխարհային HR միտումները՝ 2 անվանակարգերի շրջանակներում.

ree
  • HR HERO անվանակարգի, որտեղ հաղթող ճանաչվեց TUMO-ն՝ «Արդյունավետության կառավարման համակարգ» նախագծով:

    Աշխատակիցներին մոտիվացնելու, ներգրավելու, գնահատելու և խրախուսելու համար։



  • BE COOL- նախագծեր, որոնք նախատեսված են դպրոցականների և համալսարանականների, ինչպես նաև երիտասարդ մասնագետների համար՝ ինտերնատուրայի ծրագրեր, գործնական առաջնություններ, վերապատրաստման և զարգացման ծրագրեր և այլն։

Այս անվանակարգում հաղթող ճանաչվեց Boo Vision ընկերությունը՝ «BOO VISION Ակադեմիա» նախագծով:

Մրցույթին մասնակցում էին նաև Ամերիաբանկը, Հայաստանի Կենտրոնական Բանկը, Holiday Inn-ը, FYM Hospitality Group-ը:

ree

WOW!HR բիզնես մրցանակաբաշխության հիմնադիր Գոհար Անանյանի խոսքով, ձևաչափը հնարավորություն է տալիս բաց երկխոսութան օգնությամբ բացահայտել մարդկային ռեսուրսների ոլորտում նոր և հետաքրքրիր նախագծերը։

Նշենք, որ WOW!HR Armenia միջազգային համաժողովի և մրցանակաբաշխություն գործընկերն է նաև Հայկական PR ասոցիացիան:

ree
ree
ree
ree
ree

Comments


bottom of page