top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Ինչու՞ դադարեցվեց Digital gallery-ի աշխատանքը



Հայաստանում թվով առաջին մուլտիմեդիա ցուցադրություններն այլևս հասանելի չեն։ 

Digital Gallery-ն իրականացնում էր շարժական ցուցադրություններ, որոնք այցելուների մոտ ստեղծում էին իրականության պատրանք՝ հնարավորություն տալով արվեստի գործերին ավելի մանրակրկիտ ու մոտիկից ծանոթանալու։

Թանգարանը գործեց ընդամենը մեկ տարի։ 

Ցուցադրությունների ընթացքում այնպիսի նկարիչների գործեր էին ներկայացվել, ինչպիսիք են՝ Վան Գոգը, Ֆրիդա Կալոն, Գուստավ Կլիմտը և այլք։ Խոսել ենք թանգարանի տնօրենի հետ, ով ներկայացրեց թանգարանի ստեղծման պատմությունն ու ասաց այն փակելու դրդապատճառները։


-Ինչպե՞ս է ստեղծվել Digital gallery-ն։

-Թանգարանը ստեղծվել է մոտ մեկ տարի առաջ, 2022 թվականի դեկտեմբերից մենք բաց ենք։ Սկզբից եղել է Վան Գոգի, Այվազովսկու ցուցադրությունները։ Դրանք բերված էին Ռուսաստանից, այնտեղ էին պատրաստվում բոլոր նյութերը որոնք ցուցադրում էինք և որոշ խնդիների ենք հանդիպել այս հարցի վերաբերյալ։ Քանի որ Ռուսաստանում են պատրաստվում ներկայացումները, որոշների հայերեն տարբերակը չունեինք, միայն ռուսերենով էինք կարողանում ներկայացնել և այցելուներից ոմանք, ցավոք, չեին տիրապետում ռուսերենին։ Դժգոհությունները շատ էին այս հարցի վերաբերյալ։


-Իսկ բացի լեզվական դժվարությունները, այլ խնդիրների հանդիպե՞լ եք թանգարանի աշխատանքի ընթացքում։

-Դժվարությունները կապված են եղել միայն հյուրերի պատկերացումների հետ, քանի որ մի փոքր գերագնահատել են մեր հնարավորությունները, այլ բան են պատկերացրել։ Հյուրերից շատերը մտածում էին, որ և՛ առաստաղին, և՛ հատակին լինելու են պատկերների արտացոլանքներ, բայց մենք ունեինք հնարավորություն միայն պատերի վրա ցուցադրելու նկարները ու, իրականում, ցավում ենք, որ ոմանք հիասթափություն են ապրել մեզ այցելելով։


-Ո՞ր նկարիչների աշխատանքներն եք ցուցադրել թանգարանում։

-Մեզ մոտ եղել են Վան Գոգի, Բենքսի, Նիկոլայ Ռերիխի, Այվազովսկու, Գուստավ Կլիմտի և Ֆրիդա Կալոյի ցուցադրությունները։


-Ո՞ր արտիստի ժամանակ է ամենաշատ այցելությունը եղել։

-Եղել են ակտիվ Այվազովսկու ժամանակ, Գուստավ Կլիմտը նույնպես բում առաջացրեց, բայց ոչ մեկ Վան Գոգին չհասավ, որովհետև առաջինն էր, նորություն էր Հայաստանում։


-Իսկ ո՞րն է պատճառը, որ դադարեցրել եք գործունեությունը։

-Ինչ-որ հստակ պատճառ չկա, ուղղակի, կարծում եմ, որ այս ֆորմատը սպառել է իրեն հայ հասարակության համար, բայց կուզեի, որ նմանատիպ թանգարաններ լինեն հետագայում, որոնք թվային կերպով կցուցադրեն մեծանուն արտիստների աշխատանքները։


Թանգարանն այլևս չի գործում, բայց այցելուներից ոմանք ցավով են հիշում դրա մասին, քանի որ Digital Gallery-ն իր տեսակով միակն էր, որը բոլոր ներկայացումները ցուցադրում էր շարժական տարբերակով։ 


Հեղինակ՝ Միլենա Սարգսյան


0 comments
bottom of page