top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Ինովացիոն կամ նորարարության սխալները



Ըստ McKinsey-ի՝ ինովացիոն մշակույթով ընկերությունները 3․5 անգամ ավելի մեծ շանսեր ունեն մրցակիցներից առաջ անցնելու։

Իսկ ո՞րն է ինովացիոն մշակույթը։

Տնտեսագետ և նորամուծության մասին մտածող ու փորձագետ Ջոզեֆ Շումպուրը պնդում է, որ կապիտալիզմը սկզբունքորեն փոփոխության համակարգ է, այն չի կարող ստատիկ մնալ։ Համաձայն Շումպերի՝ «ստեղծագործական քանդող փոթորիկը պրոցես է, որը անընդհատ և արմատապես ներսից փոփոխում է տնտեսական կառուցվածքը, անընդհատ ոչնչացնելով հինը և ստեղծելով նորը»։

Սակայն թե ինչ է նշանակում «նորարարություն», կարծես կախված է այն բանից, թե ով և ինչ համատեքստում է օգտագործում այն։

Նորարարություն կա արվեստում, տեխնոլոգիաներում, գրականությունում և այլ ոլորտներում, բայց ամեն տեղ այն ունի տարբեր դրսևորումներ ու բացատրություններ․ կարծես բոլոր բնագավառներում նորարարությունը փորձում է փոփոխել համակարգը, որպեսզի այն ավելի «հարմարավետ դառնա» ապրելու համար։

Ինովացիոն տիպերն են՝ պրոդուկտի կամ ապրանքի, մարքեթինգային գործընթացի, կազմակերպչական նորարարությունները։ 

Պրոդուկտի կամ ապրանքի նորարարությունը այն ծառայությունն է, որը նոր է կամ զգալիորեն բարելավվել է։ Սա, թերևս, այն է, ինչ մենք հիշում ենք, երբ մտածում ենք նորարարության մասին, օրինակ՝ «խելացի» հեռախոսները։

Մարքեթինգային նորարարությունը իրենից ներկայացնում է նոր մարքեթինգային մեթոդ, որը ներառում է զգալի փոփոխություններ ապրանքի դիզայնի կամ փաթեթավորման, արտադրանքի տեղաբաշխման կամ գնագոյացման մեջ։

Գործընթացի նորարարություն՝ նոր կամ զգալիորեն բարելավված առաքման կամ արտադրության մեթոդ։

Կազմակերպչական նորարարություն՝ գործարար պրակտիկայում նոր կազմակերպչական մեթոդների ներդնում, արտաքին հարաբերությունների բարելավում։

Հասկանալի է, որ նորարարությունը միայն գաղափարը չէ։ Նորարարությունն այն գործընթացն է, որում նոր գաղափարները հաջողությամբ օգտագործում են տնտեսական, սոցիալական կամ բնապահպանական արժեք ստեղծելու համար, հետևաբար նորարարությունը պրոցես է, որը ղեկավարելու և առաջնորդելու կարիք ունի։

 Բայց արդյո՞ք միշտ հաջողվում է ինովացիոն մշակույթը ճիշտ օգտագործել ու առաջնորդել։

Այն ոչ թե տարվա ընթացքում ֆիքսված անգամներ որևէ բանի ներդրումն է կամ անընդհատ շուկայում հայտնված նոր բաներ փորձելը, այլ ընկերությանը համապատասխան, լավ մտածված և գրագետ ներդրված սխեմա է։

Ինովացիաների ներմուծման սխալներից են՝ մակերեսային հետազոտություն անելը․ սա ինովացիոն բյուջեների վատնման առաջին պատճառներից մեկն է; Իմաստ ունի ներդրում անել նորարարության մեջ այն դեպքում, երբ առկա է որևէ խնդիր, որի լուծման համար նախկին մոտեցումներն այլևս չեն աշխատում։

Մեծ ինովացիաների ներմուծման համար պարտադիր չէ լինել մեծ ընկերություն։ Նորարարական լուծումների նպատակն է ապահովել ավելի արագ և հեշտ զարգացում բիզնեսի համար։ Հետևաբար՝ դրա կարիքն ավելի շատ ունեն իրենց ճանապարհը նոր սկսող կազմակերպությունները; 

Եվ վերջին կետը ինովացիաների վերաբերյալ այն է, որ որքան վատ է ինովացիաներից վախենալը, նույնքան բացասական հետևանքներ կարող է ունենալ դրանց՝ առանց նախապատրաստվելու ներդնումը։

Նույնիսկ ամենալավ լուծումները կարող են տապալվել, եթե տվյալ դեպքում ընկերության աշխատակիցներն ու աշխատանքի մոդելը պատրաստված չեն այն ընդունելու ու օգտագործելու։


Նյութի հեղինակ՝ Միլենա Սարգսյան


0 comments
bottom of page