top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Ինչպե՞ս օգնել երեխային նոր ուսումնական տարում. 5 պարզ խորհուրդ

Սեպտեմբերը կարևոր ամիս է ինչպես երեխաների, այնպես էլ նրանց ծնողների համար: Նոր ուսումնական տարվա սկիզբը լուրջ մարտահրավեր է գրեթե բոլոր երեխաների համար՝ առաջին դասարանցիների համար, ովքեր պետք է հարմարվեն բոլորովին նոր միջավայրին, ավագ դպրոցի աշակերտների համար, ովքեր կենտրոնացած են ավարտական ​​քննություններին նախապատրաստվելու և համալսարան ընտրելու վրա: Իհարկե, ծնողները ցանկանում են նվազեցնել սթրեսը, որին ենթարկվում են երեխաները։ Մեսենջերները կլինեն անսպասելի օգնական այս հարցում:


#Viber մեսենջերի հետ միասին մենք հինգ խորհուրդ ենք կազմել ծնողների համար՝ նոր ուսումնական տարին մի փոքր ավելի հեշտ դարձնելու նպատակով:


Կազմակերպել ռեժիմը

Իրարանցումն սթրեսի հիմնական պատճառներից մեկն է: Թե՛ երեխան, և թե՛ դուք շատ ավելի հանգիստ կլինեք, եթե պլանավորեք աշխատանքային օրերը. խոսքը ոչ միայն դպրոցի դասերի, տարաբնույթ խմբակների և սպորտային պարապմունքների մասին է, այլև հանգստի, զբոսանքի և նույնիսկ համակարգչով և պլանշետով խաղերի:

Միևնույն ժամանակ, ժամանակացույցը պետք է բավականաչափ շարժական լինի, որպեսզի ավտոբուսից ուշանալը կամ մաթեմատիկայից անսպասելի դժվար առաջադրանքը չփլուզեն այն ամենը, ինչ նախատեսվում էր հաջորդիվ:

Որպեսզի երեխան ավելի հեշտ կողմնորոշվի, պահպանե՛ք հանձնարարությունները էլեկտրոնային եղանակով, օրինակ՝ Viber հավելվածի «Իմ նշումներ» չատում: Շաբաթվա ամենակարևոր գործերը պլանավորելուց և ցուցակներ կազմելուց հետո ծանուցումներ տեղադրեք, որպեսզի ոչինչ չմոռանաք: Դա անելը շատ պարզ է. սեղմե՛ք ցանկալի հաղորդագրությանը և ընտրեք «Նշել հիշեցում»: Նույնիսկ երեխան կարող է գլուխ հանել:


Սովորեք խաղերի միջոցով


Ոչ ոքի չի սիրում ձանձրալի անգիրները, նույնիսկ գերազանց աշակերտները: Գիտելիքը շատ ավելի լավ է ընկալվում, երբ այն ներկայացվում է երեխայի համար հետաքրքիր ձևով: Պատմության դասավանդման նյութերը պատկերավոր դարձնելու համար երեխայի հետ միասին դիտեք BBC-ի վավերագրական ֆիլմերը կամ «Arzamas» կրթական տեսանյութերը, օրինակ՝ «Հին Հռոմը 20 րոպեում»: Բջջային խաղերը, ինչպիսիք են «Threes»-ը կամ «Toon Math»-ը, կօգնեն բարելավել թվաբանությունը: Դասական գրականություն կարդալը հիանալի հավելում է տվյալ ստեղծագործության հիման վրա նկարահանված ֆիլմերին և կոմիքսներին, որոնք կօգնեն պատկերացնել կերպարները:

Չե՞ք կարող համապատասխան խաղ մտածել: Ինքներդ կազմեք ինտերակտիվ վիկտորինա, կամ առաջարկեք երեխային, որ ստեղծի այն: Դրա համար կան համապատասխան գործիքներ ցանկացած Viber զրուցարանում, պարզապես սեղմեք «Ստեղծել հարցում» պատկերակին, այնուհետև մուտքագրեք հարցը, պատասխանների տարբերակները, նշեք ճիշտ տարբերակը՝ լրացնելով այն հավելյալ բացատրությամբ:


Ստեղծեք հարմարավետ ուսումնական միջավայր


Որպեսզի տնային աշխատանքները կատարելիս երեխան չշեղվի, համոզվեք, որ պայմանները հնարավորինս հարմարավետ են: Հարմար կահույքը, լռությունը, լավ լուսավորությունը կարևոր տարրեր են, որոնց մասին չպետք է մոռանալ:

Մի՛ մոռացեք բջջային սարքերի մասին. Հավանաբար ձեր սեփական փորձից գիտեք, որ հեռախոսների էկրանների հայտնվող ծանուցումները շեղում են ոչ միայն երեխաներին, այլև մեծահասակներին։ Հեռախոսի աշխատանքը փոխեք «լուռ ռեժիմի» վրա և անջատեք բլոկավորված էկրանին ակնթարթային մեսենջերների ծանուցումների ցուցադրումը:

IOS համակարգում այս գործառույթն իրականացվում է լռելյայն, իսկ Android-ում այն ակտիվացնելու համար հարկավոր է Viber-ի կարգավորումներում ընտրել «Էկրանի կողպում և անվտանգություն» բաժինը, այնուհետև «Կարգավորել ծանուցումները» և «Չցուցադրել ծանուցումները բլոկավորված էկրանին»:


Մի՛ վախեցեք օգնություն խնդրել

Երեխայի հետ տնային աշխատանք կատարելը և նրան բարդ կանոններ ու թեորեմներ բացատրելը այնքան էլ հեշտ չէ. յուրաքանչյուր ծնող չի կարող գլուխ հանել: Ավելին, դա նաև ժամանակ է պահանջում, իսկ ժամանակակից աշխարհում ժամանակը չափազանց արժեքավոր ռեսուրս է: Հետևաբար, որպեսզի օգնեք ձեր երեխային լրացնել բացթողումները կամ պատրաստվել Օլիմպիադային, օգտվե՛ք կրկնուսույցների ծառայություններից: Անհրաժեշտ չէ դա անել կանոնավոր կերպով. երբեմն նույնիսկ մի քանի ժամ պարապմունքները բավարար են գիտելիքները կանոնակարգելու համար։

Իհարկե, կրկնուսույցների ծառայությունները էժան չեն, սակայն առցանց դասերը զգալիորեն մատչելի են և ունեն նույն արդյունավետությունը: Միացե՛ք ուսուցչի հետ Viber-ի տեսազանգի միջոցով` այս կերպ դուք կխնայեք և՛ ժամանակ, և՛ գումար: Կարող եք դիմել նաև առցանց խմբակային դասերի` Viber-ում խմբային զանգերը հասանելի են ինչպես աուդիո, այնպես էլ վիդեո ձևաչափերով:


Ավելի շատ շփվեք երեխաների հետ

Հարկավոր է հնարավորինս արագ լուծել երեխայի դպրոցական կյանքում ծագող յուրաքանչյուր խնդիր՝ լինի կրթական գործընթացում, թե հասակակիցների և ուսուցիչների հետ շփման մեջ։ Այսպես հնարավոր կլինի խուսափել հետագա զարգացումներից: Հետևաբար, չափազանց կարևոր է, որ երեխան զգա, որ միշտ կարող է խոսել ձեզ հետ և կիսվել այն դժվարությունների մասին, որոնց բախվել է:

Երեխայի հետ խոսեք ոչ միայն երբ երկուսդ էլ տանն եք, այլև առցանց: Viber-ը իդեալական տարբերակ է ձեր երեխայի հետ առցանց շփվելու համար, քանի որ այն շուկայում առկա ամենահուսալի ակնթարթային մեսենջերներից մեկն է:


0 comments
bottom of page