top of page
ԼՐԱՀՈՍ
Search

TechnoComm. X-ը թվիթների նո՞ր հարթակ



Հուլիսի 24-ին, սոցիալական ամենահայտնի ցանցերից մեկը ռեբրենդինգի ենթարկվեց։ Օգտատերերը Թվիթերի կապույտ թռչունի փոխարեն նկատեցին սև X տառը՝ որպես հավելվածի լոգո։ Մասկը բառացիորեն զարմացրեց բոլորին՝ այսուհետ Թվիթեր հավելվածը կոչվում է X: X-ը խորհրդանշում է ընկերության հավակնությունները՝ դառնալու հավելված, որը կներառի տարատեսակ գործիքներ՝ փոխարինելով բոլոր մյուս սոցիալական ցանցերին։

Նոր անվան ընտրությունը հետաքրքիր է, չէ՞ որ X-ը հանրության մոտ ասոցացվում է անհայտի, նոր բացահայտվող խնդրի հետ՝ ինչը համահունչ է հավելվածի սեփականատիրոջ՝ Մասկի էությանը։ Փոփոխությունն ունի նաև անձնական բնույթ՝ նախկինում Մասկը հիմնադրել էր X․com անվամբ ֆինանսական հավելված, այնուհետև այն միանալով Confinity-ին անվանափոխվեց և դարձավ PayPal։

Մասկի հայտնի ընկերություններից է նաև SpaceX-ը՝ տիեզերական տեխնիկա արտադրող առաջատար կազմակերպություններից մեկը։


Ռեբրենդինգի ենթարկված նոր՝ X հավելվածում կա ևս մեկ փոփոխություն։

Հավանաբար նկատել եք, որ X հավելվածում ցուցադրվող գովազդի բովանդակության ներքևում այլևս առկա չէ «Promoted» գրությունը։ Փոխարենը վերևի աջ անկյունում կլինի փոքրիկ «Ad» նշանը, ինչն առաջին հայացքից այդքան էլ տեսանելի չէ։ Արդյունքում գովազդվող բովանդակությունը հավելվածում ստանում է ավելի բնական տեսք։

Այս փոփոխությունը կարևոր է հատկապես կոնտենտ ստեղծողների, հաղորդակցության և մարքեթինգի մասնագետների համար, որոնք ցանկանում են առաջխաղացնել իրենց նորությունները, միաժամանակ չցանկանալով շեշտադրել այն որպես գովազդ։


Ամենից հայտնի սոցիալական ցանցերից մեկը՝ Ինստագրամը ևս մեծ փոփոխություններ է պատրաստում։ Խոսքը գեներատիվ արհեստական բանականության էլեմենտների օգտագործման մասին է։

Instagram-ն աշխատում է նոր գեներատիվ արհեստական բանականության միջոցով գրառումների և Story-ների համար սթիքերների պատրաստման վրա, ինչը թույլ կտա ստեղծել հատուկ գրաֆիկա՝ հիմնված տեքստային հուշումների վրա:

Բացի դրանից, Instagram-ը փորձում է նաև ներդնել գեներատիվ արհեստական բանականության գործիքներ, որոնք թույլ կտան հեռացնել կամ փոխարինել վիզուալ կոնտենտի տարրերը հենց ստեղծման ընթացքում:

Այս պահին երկու տարր կա. Առաջինը «AI վրձինն» է, որը ձեզ հնարավորություն կտա փոխարինել պատկերի որոշ մասերը: Մյուսը «Restyle»-ն է, որի միջոցով դուք կկարողանաք վերստեղծել վերբեռնված պատկերի հատվածները՝ օգտագործելով տեքստային հուշումները:

Այսպիսով արհեստական բանականության շնորհիվ ավելի շատ հնարավորություներ են ստեղծվում գործարկելու ձեր երևակայությունը վիրտուալ տիրույթում։


Շարժվիր ժամանակին զուգընթաց, տեղեկացիր նորություններին TechnoComm-ի հետ։


0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page