top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Neuralink. վերջի սկիզբը



Իլոն Մասկը հավաստիացնում է, որ Neuralink-ը հնարավորություն կտա վերականգնել կուրությունը։

Neuralink-ը նեյրոտեխնոլոգիական ընկերություն է, որը հիմնադրվել է Իլոն Մասկի կողմից։ Այն կառուցում է իմպլանտացվող համակարգիչ-ինտերֆեյս, որը կարող է միտքը գործի վերածել։

2016 թվականին գործարկված մասնավոր ձեռնարկությունը պնդում է, որ իր նյարդային սարքը թույլ կտա պարապլեգիայով տառապող մարդկանց վերականգնել շարժունակությունը և հնարավորություն կտա վերականգնել ի ծնե կուրություն ունեցող մարդկանց տեսողությունը։

Իլոն Մասկը ասում է, որ փորձարկումների արդյուքնում հնարավոր է եղել վերականգնել կապիկների տեսողությունը՝ ուղեղում իմպլանտ տեղադրելու միջոցով։

Հունվարին առաջին Neuralink-ի իմպլանտացումն է իրականացվել արդեն մարդու ուղեղում։ Մասկը հայտարարել է, որ կամավորը լավ է, ապաքինվում է, և ավելի ուշ պարզ դարձավ, որ նա մտքով կարողանում է շարժել համակարգչային մկնիկի կուրսորը։

 Neuralink-ը մարդկանց վրա կլինիկական փորձարկումներ անցկացնելու թույլտվություն է ստացել 2023 թվականին և աշնանը հայտարարել է կամավորական հավաքագրում։ Մասկի խոսքով՝ չիպը հեղափոխություն է լինելու մարդկանց համար, այն կօգտագործվի տարբեր հորմոնների մակարդակը վերահսկելու, պրոթեզները կառավարելու ու ողնուղեղի և ուղեղի վնասվածքների հետևանքները վերացնելու համար՝ վերականգնելով կաթվածահար մարդկանց շարժունակությունը։

Մարդկանց իմպլանտացումը հասարակության կողմից բուռն արձագանքի պատճառ է դարձել, մարդկանց որոշ զանգված կտրականապես դեմ է իմպլանտացմանը, որովհետև նրանց մեջ վախ կա, որ փորձարկումները կարող են վատ ազդեցություն ունենալ մարդկանց վրա, կամ որ ավելի վատ է, նրանց ռոբոտացման տանել, իսկ մյուս զանգվածը կողմ է փորձարկումներին, որովհետև դրա միջոցով կարող են գտնել այն հիվանդությունների բուժումները, որոնք մինչ այս խորապես ուսումնասիրված չէին։


Հեղինակ՝ Միլենա Սարգսյան


0 comments
bottom of page