top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Կրթությունը վերջին հաշվով, վեր է ածվում գիտության և հետո նոր` ինովացիաների. Ատոմ Մխիթարյան

Updated: Dec 8, 2023


Կայացավ տեխնոլոգիական համայնքի ամենասպասված միջոցառումը՝ «ԴիջիԹեք»-ը: «ԴիջիԹեք» 2023 ցուցահանդեսը, արդեն կազմակերպվում է 18-րդ անգամ: «Երկրի իրավիճակով պայմանավորված՝ տարաձայնություններ կային համայնքում, բայց ամեն դեպքում որոշեցինք, որ միջոցառումը պետք է կայանա: Տեխնոլոգիական համայնքը, տնտեսությունը պետք է գործի հատկապես այս պայմաններում: Պետք է ցույց տանք, որ մենք հուսալի և կայուն գործընկեր ենք ամբողջ աշխարհի համար՝ անկախ աշխարհաքաղաքական վիճակից: Պետք է աշխատենք արդեն մի քանի ուղղություններով»,- այս մասին

«Մերիդիան» էքսպո կենտրոնում սպասվող ցուցահանդեսին ընդառաջ կայացած մամուլի ասուլիսում նշել էր Հայաստանի առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (UATE) գործադիր տնօրեն Սարգիս Կարապետյանը: 120 մասնակից ընկերություն, 40-ից ավելի բանախոս՝ տարբեր միջոցառումներին ներկայացան այս տարվա տեխնոլոգիական ցուցահանդեսին։ «Երբ Հայաստանն անկախացավ, այդ ժամանակ գիտության մեծ մասը կուտակված էր Գիտությունների ազգային ակադեմիայում։ Հետո եկան մութ ու ցուրտ տարիները և ստացվեց այնպես, որ գիտության մեջ մեծ խզում առաջացավ: Այսինքն` նոր սերունդ չեկավ դեպի գիտություն, իսկ այն մարդիկ, ովքեր զբաղվում էին գիտությամբ, տարիքով ավելի մեծացան և խզում առաջացավ: Հայաստանում այդ նույն բանը ազդեց ամեն ինչի վրա: Կրթության հաջորդականությունն էլ խախտվեց, որովհետև կրթությունը վերջին հաշվով, վեր է ածվում գիտության և հետո նոր` ինովացիաների»,- ԴիջիԹեքում կրթության կառավարման, գիտության, հետազոտությունների և նորարարությունների մասին իր ելույթում նշեց կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանը:


Ըստ նրա` մինչև հիմա Հայաստանի օրենսդրությամբ բարձրագույն կրթության երրորդ մակարդակ չկա:«Մոտ քսան տարի է անցել, բայց մենք դեռևս կրթությունը բարձրագույն երկու մակարդակով ենք իրականացնում` դա բակալավրիատն է և մագիստրատուրան»,- փաստեց փորձագետը:











0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page