top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Պատմելու կարողությունների զարգացումը տարրական դասարանում. Թամարա Թովմասյան


ԿԱԻ Հայագիտական և սոցիալ-մշակութային առարկաների բաժնի մասնագետ Թամարա Թովմասյանը հանդես է եկել հոդվածով: Anews.am-ը հոդվածը ներկայացնում է ստորև. «Համառոտագիր: Բանավոր խոսքը պահանջում է խոսելու ունակության բարձր մակարդակ։ Եթե որոշ աշակերտներ պատմելու ժամանակ իրենց անհարմար են գգում, նրանց մոտ սեփական անձի նկատմամբ հավատը կարող է զարգանալ պատմելու, բանավոր խոսքի այլ գործունեության մասնակցելու ճանապարհով, որը բարելավելու է պատմելու ունակությունների ձևավորումը և նպաստում այդ գործունեության զարգացմանը։

Ժամանակն ուսուցչին մեկ անգամ ևս բարդությունների աոջև է կանգնեցրել։ Ինչո՞ւ սովորեցնենք, ի՞նչ սովորեցնենք և ինչպե՞ս սովորեցնենք, ինչպե՞ս մատուցենք աշակերտներին համամարդկային և ազգային արժեքները, ինչպե՞ս գարգացնենք անձնական արժանապատվության գգացումը, ինչպե՞ս ձևավորենք նրա մոտ ինքնուրույն մտածելու ունակությունը, ինչպե՞ս սովորեցնենք հարգել ուրիշի կարծիքը, ինչպե՞ս դարձնենք նրանց ճաշակով ընթերցող, պատմող, ունկնդիր: Մեր ցանկությունն է օգնել ուսուցիչներին մեթոդապես զարգացնելու դասավանդման որակը՝ վերացնելու ուսանելու և ուսուցանելու գործընթացի միապաղաղությունը, որպեսզի ուսուցումն ու ուսումնառությունը դառնա ավելի հետաքրքիր և ցանկալի։ Այսօր դպրոցում մայրենի լեզվի գործնական, հաղորդակցական հմտություններին և կարողություններին կողմնորոշված ուսուցանումը չունի այլ ընտրանք։ Մայրենի լեզուն անձնավորության ինքնարտահայտման, մտքի ձևավորման և հաղորդման միջոց է։ Նրա ուսուցումը հիմնվում է այն սկզբունքների վրա, որոնք ճանաչված են որպես ուսուցման ընդհանուր համապիտանի սկզբունք, այն հատկապես նախատեսում է շեշտադրությունն անել ուսումնական նյութի ոչ թե քանակային, այլ կառուցվածքային և որակական կողմերի վրա։ Մայրենի լեզվի ժամերին աշակերտն ավելի լավ է սովորում, երբ հաշվի են նստում նրա անհատական հատկանիշների հետ։ Տարրական դպրոցում ուսուցման-ուսուցանման ընթացքում ուսռւցիչը պետք է ընտրի ուսուցման այնպիսի մեթոդներ, որոնք համապատասխանում են աշակերտի տարիքային աոանձնահատկություններին։ Շատ ենք կարևորում տարրական դպրոցում հատկապես պատմելու գործընթացի ճիշտ կազմակերպման խնդիրները, որից էլ սկսվում է սովորողի բանավոր խոսքի զարգացումը: Բոլորին է հայտնի, որ ինչքան շատ է խոսում երեխան, այնքան շատ է սովորում: Մեր նպատակն է ներկայացնել, թե ինչպես կարելի է կազմակերպել սովորողների պատմել սովորեցնելու գործընթացը, որը հիմնված է դասավանդման սեփական փորձի հիման վրա: Պատմելը պատմողի կողմից սեփական փորձի՝ պատմվածքի կամ ուսումնական համապատասխան նյութի բանավոր ներկայացնելն է դասարանին, ունկնդիրներին։ Պատմելը կարող է հաճույք պատճաոող գործունեություն լինել ինչպես պատմողների, այնպես էլ ունկնդիրների համար, և սրանով աշակերտները զբաղված պետք է լինեն ուսուցման բոլոր աստիճաններում։ Մինչև ուսուցիչը աշակերտներից կպահանջի որևէ լուր, պատմել, նա ինքը պետք է տա պատմելու նմուշ։ Բացի դրանից, աշակերտները հնարավորություն պետք է ունենան լսել ուրիշ պատմողների, որոնք կարող են նրանց հաճույք պատճաոել և օրինակելի պատմելու օրինակով հարստացնել նրանց փորձը (այս տեսակետից ցանկալի է անվանի մարդկանց հրավիրել դասերի, օգտագործել աուդիո և տեսաձայնագրումներ)։ Պատմելը սովորողներին հնարավորություն է տալիս՝ • Գիտակցել պատմվածքի նախաբանի և վերջաբանի, միջավայրի, գործող անձանց և սյուժետային գծերի կարևորագույն կողմերը։ • Պատմությունն ավելի լավ հաղորդելու համար պետք է օգտագործեն արտահայտչական և նկարագրական լեզու։ • Պահպանեն պատմելու հաջորդականությունը։ • Ընտրեն համապատասխան և ազդու բաոապաշար։ • Գտնեն լսարանին հետաքրքրող, նրա վրա ազդող միջոցներ (օրինակ՝ ժեստեր, դիմախաղ, ձայնի տոնի փոփոխականություն և այլն)։ Պատմելը օժանդակում է կարդալու և գրելու պատճաոաբանմանը։ Մինչև պատմել սկսելը դասարանում (սովորողների համար) հնարավորություն եմ ստեղծում հետևյալ ակտիվությունների ձևավորմանը և զարգացմանը՝ • Աշակերտներին խթանում եմ, որ նրանք հիշեն ասացվածքներ, հանելուկներ, ծիծաղելի պատմություններ կամ իրենց գլխով անցած դեպքեր, որոնք պատմելու լուրի որոշ տարրեր են պարունակում։ • Պատմելու մեջ վարժվելու համար աշակերտներին աոաջարկում եմ, որ նրանք պատմվածքի տարբեր ավարտներ հորինեն և պատմեն միմյանց։ • Այն բանից հետո, մինչ կկարդան դասանյութը կամ պատմվածքը, աոաջարկում եմ, որ աշակերտները խմբեր կազմեն և ստեղծեն պատմվածքի շարունակություն և պատմեն իրենց խմբի ընկերներին կամ հարևան խմբին։ • Կարդացած պատմվածքի մեկ դրվագ աշակերտներին պատմել եմ տալիս պատմվածքում գործող տարբեր անձանց դիրքերից։ Ինչ պետք է նկատի ունենանք պատմելը սկսելուց աոաջ: Կարևոր է, թե ինչ նյութ է ընտրված: Պետք է ընթերցենք այնպիսի պատմվածք, որը սովորողների հետաքրքրությունների շրջանակներում է,համապատասխանում է նրանց տարիքային առանձնահատկություններին, այդ դեպքում միայն այն մեզ հնարավորություն է տալիս, որ դրանով հիացմունք, ակտիվություն հաղորդենք նաև լսարանին։ Բացի այդ, սա մեզ հնարավորություն է տալիս համապատասխանաբար օգտագործել սովորողների բառապաշարը, երբ նրանք սկսեն պատմել լսածը։ Նման դասի համար ընտրում ենք այնպիսի բնագիր, որը պարզ լինի, որտեղ սյուժեն արագ է գարգանում, և քիչ են գործող անձինք, քանի որ այդ դեպքում ընտրված պատմվածք չի կորցնի իր իմաստը՝ պատմողի կողմից իր բառերով հաղորդելու դեպքում։ Բացի դրանից, հանձնարարում եմ անգիր սովորել այն տողերը կամ այն արտահայտությունները, որոնք օգտագործված են հատուկ ագդեցություն գործելու նպատակով։ Երբեմն ժապավենի վրա գրանցում եմ իմ կողմից բարձրաձայն կարդացած պատմվածքը և մի անգամ ևս լսել եմ տալիս ձայնագրությունը՝ բովանդակությունը և արտահայտած իմաստը լսողությամբ ամրապնդելու նպատակով։ Երբ արդեն սովորողներն ակտիվանում են, ու պատմելը դյուրին է դառնում, այդ դեպքում պատմությունը այնպես եմ բաժանում մասերի, որ ունկնդիրները (սովորողները) կարողանան հեշտ ընկալել այն (օրինակ՝ օգտագործում եմ պատմվածքի էսքիզ, պլան, գծապատկեր կամ պատմվածքի քարտեզ)։ Ուսուցանելիս շատ կարևոր է տեսանելիորեն ներկայացնել միջավայրը և գործող անձանց (օրինակ՝ ասում եմ՝ փակե՛ք ձեր աչքերը և պատկերացրե՛ք բոլոր տողերը, գույները, նույնիսկ լուսավորումը, պատկերացրե՛ք բոլոր գործող անձանց դիմանկարները, դեմքի արտահայտությունը, ժեստերը և շարժուձևը)։ Ապա հանձնարարում եմ, որ մտքում լուռ սկզբից մինչև վերջ վերականգնեն պատմվածքում ընթացող իրադարձությունները (օրինակ՝ նկարագրեցե՛ք տեսա-րանների հաջորդականությունը և որոշեցե՛ք, թե նրանցից որն է արագ ընթանում, որը՝ դանդաղ, որ տեսարանը որին է հաջորդում և այլն)։ Սրանից հետո առաջարկում եմ իրենց բառերով պատմել պատմվածքը։ Կարելի է պատմելիս նայել իրենց արած գրառումներին, եթե դրա անհրաժեշությունը իհարկե կա: Այնպես է պատահում, որ երբեմն փոխում եմ ռազմավարությունս: Հանձնարարում եմ կողքի դնել իրենց գրառումները և պատմվածքը պատմեցել շարժվող երևակայական դեմքերի համաձայն (այս պահի համար արդեն սովորողները յուրացրած կլինեն պատմվածքը և գրեթե «անգիր» կիմանան բովանդակությունը)։ Կարևոր է, որ նրանք վարժվեն պատմել պատմվածքը կենդանի լսարանի աոջև (ընտանիք, ընկերներ, նույնիսկ ընտանի կենդանիներ)։ Կարող ենք առավելություն տալ նրան, ով պատմում է այն, ինչը պատահել է իր հետ, կամ այն, ինչը հորինել են և ոչ թե հաղորդել սոսկ կարդացած պատմվածքի բովանդակությունը։ Հնարավոր է, որ ոմանք կամենան պատմել լսած պատմությունը, դիտած կինոնկարի բովանդակությունը։Այսպիսի նախաձեռնությունները պետք է խրա-խուսենք, որպեսզի աշակերտի միջից հանենք վախի կամ անհարմարության զգացումը, ընտելացնենք նրան դասարանի, լսարանի աոջև ելույթ ունենալուն և արդյունավետ պատմելու միջոցներ օգտագործելուն։ Անձնական պատմությունները կարող են վերաբերել, օրինակ՝ նրան, թե ինչպես են նրան անվանակոչել, ընտանեկան հուշերին, տատիկ-պապիկների պատմություններին, ընտանի կենդանիների հետ կապված պատմություններին և այլն։ Գուցե աշակերտներն իրենք կամենան պատմվածքներ հորինել։ Այս նախաձեռնությունը ևս պետք է խրախուսվի։ Նրանք կարող են ավանդական կամ այսպես կոչված թափառող սյուժեներ, թեմաներ օգտագործել (փոխառնել), մի քանի վարկածներից մեկը վերցնել, կամ այս վարկածները միավորել, պատմությունը կամ պատմվածքը տեղափոխել ժամանակի մեջ՝ անցյալից ներկա կամ ապագա, պատմությունը կամ պատմվածքը տեղափոխել մի աշխարհագրական միջավայրից մյուսը։ Այս ողջ գործընթացն իրականացնելուց հետո անցում ենք կատարում լսած կամ կարդացած պատմվածքի պատմելուն: Պատմելու ժամանակ Պատմելու ժամանակ դասարանին, ունկնդրին անհրաժեշտ է այնպիսի միջավայր, որտեղ և պատմողը և լսողը իրեն հարմարավետ զգա։ Դա կարող է լինել հարմար բազկաթոռով, գորգով կամ բարձերով կահավորած հատուկ անկյուն (պարզ է, մենք նկատի չունենք, որ այսպիսի անկյուն կահավորած լինի հենց դասասենյակում։ Դրա համար անհրաժեշտ է հատուկ կահավորել մի սենյակ կամ գրադարանում կազմակերպել այն)։ Ունկնդրին պետք է օժանդակենք, որ պատմվածքը լսելուց բավականություն ստանա։ Պատմողը ևս հարմար վիճակ պետք է ունենա։ Նա ուղիղ դասարանին պետք է նայի, որպեսզի հեշտությամբ տեսողական կապ հաստատի նրա հետ։ Ուսուցիչը կարող է սենյակը մթնեցնել, միացնել երաժշտություն կամ անել ցանկացած բան, ինչը նրան կօգնի ստեղծել համապատասխան մթնոլորտ և՛ պատմողի, և լսողի՛ համար։ Պատմելու ազդեցիկության հզորացման համար նա կարող է դիմել ոչ բառային միջոցների ևս, օրինակ ՝ համապատասխան հագուստ՝ գլխարկ, շարֆ, պատմուճան, նկարներ, կինոնկարներ և այլն։ Նման «օգնությունը» մի քանի աոավելություն ունի՝ • օժանդակում է աշակերտի պատճաոաբանմանը, թեմայի նկատմամբ հետաքրքրության աոաջացմանը, • զարգացնում է ակնադիտական և բանավոր գործունեությունը, • ամոթխած պատմողի համար օժանդակություն է ապահովում (ամոթխած պատմողին տալիս է հենարան, ինչն ավելացնում է նրա համարձակությունը, անկաշկանդվածությունը)։ Պատմելուց հետո Պատմելն ավարտելուց հետո գալիս է պատմելու հետևանքով ստացած փորձի մասին խոսելու ժամանակը։ Սա կարևոր ճանապարհ է նրա համար, որ աշակերտները գիտակցեն, թե ինչ են լսել, ինչի համար և ինչպես։ Պատմողին ևս տրվում է ինքնագնահատման հնարավորություն։ Քննարկելով այն, ինչ լսել են, աշակերտներին հնարավորություն է տրվում մտածել լսածի սեփական մեկնաբանության մասին և այն մասին, թե ինչ ազդեցություն է ունեցել նրանց անհատական փորձը և ձեռք բերած գիտելիքը այս մեկնաբանման վրա։ Որպեսզի քննարկենք պատմողի պատմելու ձևը, ցանկալի է, որ ուսուցիչը պատմելու գործընթացը ձայնագրի աուդիո կամ տեսաժապավենի վրա։ Դա կօգնի մեզ գնահատել նրան, իսկ իրեն՝ պատմողին՝ ինքնագնահատման հարցում։ Պատմողը ձայնագրությունը լսելիս կարող է գնահատել՝ • դադարների օգտագործման արդյունավետությունը, • հնչերանգը, • մտքի ձևավորումը, • որոշակի հնչյունային էֆեկտներ, • ժամանակի բաշխումը, • կրկնությունները, • ձայնի ուժգնությունը և տևողությունը։ Տհսաձայնագրումը դիտելով՝ նրանք կկարողանան գնահատել՝ դիրքը, ակնադիտական օժանդակ նյութի արդյունավետությունը, ձեռնածությունը, դիմախաղը, մարմնի շարժումները։ Ժապավենը դիտելուց կամ լսելուց հետո աշակերտն անպայման կկարողանա որոշել, թե ինչն է անհրաժեշտ մշակել ու զարգացնել իր մեջ՝ նկատված թերությունները շտկելու ուղղությամբ։ Այլ ընտարանքի տեսքով՝ ուսուցիչը կարող է այսպիսի բովանդակության նամակ գրել աշակերտին՝ «Թանկագի՛ն Լեո, դու պարզ էիր խոսում, և քո համադասարանցիները հաճույք ստացան ՝ լսելով պատմվածքը։ Ես առանձնապես հավանեցի ձայնիդ բարձր տոնը և «գիշերվա» նկարագիրը»։ Ապա անցնում ենք գնահատման գործընթացին: Նախապես կազմում ենք գնահատման սանդղակ՝ աշակերտների կամ սեփական միջոցներով: Առաջարկում ենք պատմելը գնահատելու հարցարանի նմուշ։ Աշակերտի անուն, ազգանունը՝ __________________ Ամսաթիվը՝ Չափանիշները Միավոր Ծանոթություններ Հետաքրքրություն աոաջացնելը

Պատմելու արտահայտչականությունը Լսարանի արձագանքը Պատմելու պատկերավորությունը Բարեկամական դրական վերարերմունքը լսարանի հանդեպ Ձայնը, աոոգանությունը, խոսքի պարզությունը Ձայնի բարձրություն, տեմպը Կազմակերպումը, նախաբանի ազդեցիկությունը Իրադարձությունների հաջորդա¬կանությունը Եզրակացության արդյունավետությունը Ոչ բառային միջոցները, ժեստերը, դիմախաղը Տեսողական կապը Դիրքը Մարմնի շարժումները

Այսպիսով՝ բանավոր խոսքը պահանջում է խոսելու ունակության բարձր մակարդակ։ Եթե որոշ աշակերտներ պատմելու ժամանակ իրենց անհարմար են գգում, նրանց մոտ սեփական անձի նկատմամբ հավատը կարող է զարգանալ բանավոր խոսքի այլ գործունեության մասնակցելու ճանապարհով, որը բարելավելու է պատմելու ունակությունների ձևավորումը և նպաստում այդ գործունեության զարգացմանը։ Կարևորն այն է, որ պատմելու ժամանակ աշակերտների մոտ գարգացնում է և մշակվում դասարանային, թիմային աշխատանքի փորձ և լսարանին համապատասխան նյութի հավաքման և նրա կառուցման-կազմակերպման ունակություններ։ Իսկ սա պահանջում է քննադատաբար ընթերցել, գրառումներ անել և ամփոփագիր կազմել։ Այսպիսով՝ պատմելուն և ունկնդրելուն տիրապետելու միջոցով աշակերտները հնարավորություն են ստանում արդյունավետ օգտագործել մայրենի լեզուն՝ տարբեր բնույթի հաղորդակցական և ստեղծագործական նպատակներին համապաաասխան։ Նրանց մոտ մշակվում են դրական և ակտիվ տրամադրվածություն՝ ուսուցման յուրաքանչյուր նոր աստիճանի խնդիրների լուծման, իմացության և գիելիքների գործնական օգտագործման»։

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page