top of page

Renderforest ընկերությունը ներկայացրել է ԱԲ նոր վիդեոգեներատոր

Հայկական Renderforest IT ընկերությունը ներկայացրել է արհեստական բանականությամբ աշխատող իր նոր վիդեոգեներատորը, որի մշակման վրա թիմը աշխատել է վերջին մի քանի ամիսների ընթացքում։ Նոր գործիքը հնարավորություն է տալիս ստեղծել բարձր որակի վիդեոներ՝ զգալիորեն գերազանցելով շուկայում առկա բազմաթիվ լուծումներ։

Նոր տեխնոլոգիայի առանձնահատկությունն այն է, որ այն հնարավորություն է տալիս պահպանել տեսանյութի ոճն ու բնույթը, ինչպես նաև հեշտությամբ կատարել փոփոխություններ։ Բազմաթիվ այլ հարթակների համեմատ՝ Renderforest–ը առաջարկում է ռեալ-թայմ խմբագրման հնարավորություններ, ինչը վիդեոարտադրության գործընթացը դարձնում է ավելի ճկուն և արդյունավետ։

Ավելի վաղ ընկերությունն օգտագործում էր հազարավոր CPU-միջուկներ վիդեոների գեներացման համար, սակայն տեխնոլոգիական փոփոխություններից հետո մշակումը այժմ իրականացվում է GPU սերվերներով, ինչը զգալիորեն արագացնում է գործընթացը։ Renderforest–ը նաև ծրագրում է ապագայում Հայաստանում կառուցել տվյալների մշակման կենտրոն՝ վիդեոմշակման հզորությունները մեծացնելու նպատակով։

Ընկերության տեղեկացմամբ՝ ներկայացված հոլովակը ստեղծվել է միայն մեկ հրահանգով։


Comments


bottom of page