top of page

2026-ի ամենապահանջված մասնագիտությունները LinkedIn-ում

LinkedIn-ը հրապարակել է իր ամենամյա «Jobs on the Rise» զեկույցը, որը ցույց է տալիս, թե որ մասնագիտություններն են ամենամեծ աճը գրանցել վերջին երկու տարում։ Զարմանալի չէ, որ ցուցակը գլխավորում են արհեստական բանականության հետ կապված հաստիքները, սակայն կա նաև մեկ այլ ուշագրավ միտում՝ մարդիկ մասսայաբար անցնում են ինքնազբաղվածության։

Ըստ LinkedIn-ի տվյալների՝ ահա այն ոլորտները, որտեղ թափուր տեղերի և հետաքրքրության աճը ամենամեծն է եղել.

  1. ԱԲ ինժեներներ (AI Engineers)

  2. ԱԲ խորհրդատուներ և ստրատեգներ

  3. Վաճառքի մասնագետներ

  4. ԱԲ/մեքենայական ուսուցման հետազոտողներ

  5. Ռազմավարական պլանավորման խորհրդատուներ 

  6. Գովազդայնի մասնագետներ


LinkedIn-ը նաև ընդգծում է, որ էական կարևորություն ունի AI–ի հնարավորությունների ճիշտ օգտագործումը։ AI գործիքները կարող են մեծապես օժանդակել աշխատանքին՝ առաջարկելով նոր լուծումներ, սակայն դրանք չեն փոխարինում մասնագետի գիտելիքներին ու փորձին։

Comments


bottom of page