top of page

Հայտնի են Սիսիան և Անի համայնքներում ավագանու արտահերթ ընտրություններին առաջադրված քաղաքական ուժերը

  • Anews
  • Feb 20, 2023
  • 1 min read



ՀՀ ԿԸՀ-ից տղեկացնում են, որ մարտի 26-ին կայանալիք Սյունիքի մարզի Սիսիան և Շիրակի մարզի Անի համայնքներում ավագանու արտահերթ ընտրությունների համար առաջադրումներն ամփոփվել են փետրվարի 19-ին, ժամը 18:00-ին:

Շիրակի մարզի Անի համայնքում առաջադրվել են հետևյալ կուսակցություններն ու դաշինքը` «Ազգ-համայնք» (կազմում` Հայաստանի ժողովրդավարական ազատական միություն» կուսակցությունը և Ռեֆորմիստների կուսակցությունը), «Իմ հզոր համայնք» կուսակցությունը, «Հայկական երազանք» կուսակցությունը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը: Սյունիքի մարզի Սիսիան համայնքում առաջադրվել են Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, «Քաղաքացիական պայմանագիր» և «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունները:

Կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակները Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում կհրապարակվեն մինչև փետրվարի 27-ը:

Կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակում ընդգրկված ավագանու անդամի թեկնածուներն իրենց գույքի ու եկամուտների մասին հայտարարագիր համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներ պետք է ներկայացնեն մինչև մարտի 1-ը:

Նախընտրական քարոզչության ժամանակահատվածը սկսվում է մարտի մեկից մինչև մարտի 24-ը, ժամը 24:00-ն:

 
 
 

Comments


bottom of page