top of page

Արցախի նախագահի մամուլի խոսնակը կտրականապես հերքում է Հարությունյանի վիրավորվելու մասին լուրերը

  • Oct 3, 2020
  • 1 min read

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը կտրականապես հերքում է ադրբեջանական այն ապատեղեկատվությունը, թե իբր Արայիկ Հարությունյանը վիրավորվել է: Այս մասին Պողոսյանն ասաց «Արմենպրես»-ի հետ զրույցում:

«Դա ապատեղեկատվություն է: Նախագահն այս պահին գտնվում է բոլորովին առողջ վիճակում՝ հրամանատարական կետում և իրականացնում է իր երկրի կառավարումն ու մարտական գործողությունների մասով կատարում է իր աշխատանքը»,- ասաց Պողոսյանը:


 
 
 

Comments


bottom of page