Snapchat․ նոր գործիքներ ծնողների համար
- vergushtadevosyan
- 6 hours ago
- 1 min read
Դեռահասների` սոցիալական ցանցերի օգտագործման շուրջ սահմանափակումների աճի ֆոնին Snapchat-ը ներկայացրել է Family Center գործիքի նոր թարմացումներ։ Նպատակը պարզ է՝ ծնողներին ավելի շատ պատկերացում տալ, թե ինչպես են իրենց երեխաները օգտագործում հավելվածը և ում հետ են շփվում։ Այսուհետ ծնողները կարող են տեսնել ոչ միայն, թե որքան ժամանակ է իրենց երեխան օրական անցկացնում Snapchat-ում, այլ նաև՝ ինչի վրա է այդ ժամանակը ծախսվում։
Թարմացված վահանակում երևում է՝
հաղորդագրություններ
տեսախցիկի օգտագործում
քարտեզ
տեսանյութեր
Սա ծնողներին օգնում է ավելի լավ հասկանալ երեխայի վարքագիծը հարթակում և անհրաժեշտության դեպքում առողջ սահմաններ դնել։

Սա թերևս ամենակարևոր թարմացումն է։ Երբ դեռահասը նոր ընկեր է ավելացնում, ծնողները կտեսնեն կոնտեքստային տեղեկատվություն այն մասին, թե ինչպես կարող է երեխան ճանաչել այդ անձին։ Այս ազդանշանները ներառում են.
Can View Location – արդյոք երեխան կիսվում է իր գտնվելու վայրով տվյալ անձի հետ
XX+ Mutual Friends – որքան ընդհանուր ընկերներ ունեն
In Contact Book – արդյոք տվյալ անձը պահպանված է հեռախոսի կոնտակտներում
Community Name – նույն դպրոցի կամ համալսարանի համայնքի անդամ լինելը
Այս տվյալները կօգնեն ծնողներին վստահ լինել, որ իրենց երեխաները չեն շփվում անծանոթների հետ, ովքեր կարող են վտանգ ներկայացնել։







Comments