Փակվում է Messenger-ը. ինչպե՞ս շարունակել նամակագրությունը
- 10 minutes ago
- 1 min read
Meta ընկերությունը պաշտոնապես հայտարարել է messenger.com առանձին վեբ-հարթակի դադարեցման մասին։ Սա ևս մեկ քայլ է ընկերության նոր ռազմավարության մեջ, որն ուղղված է հավելվածների ինտեգրմանը և ծախսերի կրճատմանը։ Օգտատերերն արդեն ստանում են ծանուցումներ այն մասին, որ 2026 թվականի ապրիլից messenger.com կայքն այլևս հասանելի չի լինի նամակագրության համար։ Հիշեցնենք, որ անցյալ տարվա հոկտեմբերին Meta-ն արդեն փակել էր նաև Messenger-ի առանձին աշխատասեղանի (desktop) հավելվածները Windows-ի և Mac-ի համար։

Կայքի փակվելուց հետո օգտատերերը ավտոմատ կերպով կվերահասցեագրվեն դեպի Facebook։ Նամակագրությունը շարունակելու համար կլինեն հետևյալ տարբերակները.
Facebook.com/messages – Սա կլինի հիմնական հարթակը համակարգչով նամակագրության համար։
Messenger բջջային հավելված – Այն կշարունակի գործել առանց փոփոխությունների։
Տարիներ շարունակ Meta-ն աշխատում էր Messenger-ը, WhatsApp-ը և Instagram Direct-ը մեկ ընդհանուր համակարգի մեջ միավորելու ուղղությամբ։ Սակայն վերջին որոշումները՝ նամակագրությունը նորից Facebook-ի հիմնական հավելված վերադարձնելու և առանձին հարթակները փակելու վերաբերյալ, փաստում են, որ ընկերությունը փոխել է իր մոտեցումը։
Փորձագետները նշում են, որ սա կարող է կապված լինել նաև ԱՄՆ դաշնային դատարանի որոշման հետ, որը թույլ տվեց Meta-ին պահպանել WhatsApp-ն ու Instagram-ը որպես սեփականություն՝ հանելով դրանց հարկադիր վաճառքի վտանգը։ Այժմ ընկերությունն ավելի շատ կենտրոնանում է յուրաքանչյուր հավելվածի ներսում ներգրավվածությունը մեծացնելու, քան դրանք մեկ ընդհանուր «արկղի» վերածելու վրա։







Comments