top of page

Իլոն Մասկն ու X-ի ապագա պլանները

  • 10 minutes ago
  • 1 min read

X-ի և xAI-ի համատեղ թիմային հանդիպման ընթացքում Իլոն Մասկը ներկայացրել է հարթակի ներկայիս վիճակն ու առաջիկա ուղղությունները՝ փորձելով ամրապնդել վստահությունը ընկերության ներսում։ X-ի ղեկավար թիմի տվյալներով՝ X Premium բաժանորդագրությունը հասել է տարեկան մոտ $1 միլիարդ եկամտի (annual run rate)։ Սա զգալի ցուցանիշ է, հատկապես հաշվի առնելով, որ վճարովի տարբերակը երկար ժամանակ քննադատության էր արժանանում, և տարբեր գնահատականներով օգտատերերի ընդամենը փոքր տոկոսն է բաժանորդագրվել։ Վերջին ամիսներին աճը մասամբ պայմանավորվել է Grok AI գործիքների նկատմամբ հետաքրքրությամբ։

Մասկը հայտարարել է, որ X-ը «մոտենում է 1 միլիարդ օգտատիրոջ», սակայն պարզաբանել է, որ ամսական ակտիվ օգտատերերի թիվը կազմում է մոտ 600 միլիոն։ Նրա խոսքով՝ հավելվածը տեղադրված է ավելի քան 1 միլիարդ սարքերում, պարզապես շատերն այն օգտագործում են միայն խոշոր իրադարձությունների ժամանակ։ Նպատակը՝ ստեղծել այնպիսի բազմաֆունկցիոնալ հարթակ, որտեղ մարդիկ կարող են «կյանքը վարել X-ի ներսում»։ Մասկը նաև խոսել է նաև X Money նախաձեռնության մասին՝ նպատակ ունենալով X-ը վերածել «ամեն ինչ մեկ հավելվածում» հարթակի՝ շփում, վճարումներ, գնումներ։ Նրա խոսքով՝ համակարգը արդեն գործում է ներքին փորձարկման փուլում, իսկ հրապարակային մեկնարկը նախատեսվում է առաջիկա ամիսներին։

2026-ը կարող է որոշիչ լինել՝ պարզելու համար, թե արդյոք X-ը կկարողանա վերականգնել իր լսարանը և իրականացնել Մասկի «ամեն ինչ մեկ հավելվածում» տեսլականը։

Comments


bottom of page