Նոր կարգավորումներ Meta-ում
- vergushtadevosyan
- 1 day ago
- 1 min read
Եթե վերջին շրջանում նկատել եք, որ ձեր Reels-ի հոսքը դարձել է ավելի հետաքրքիր ու «հատուկ ձեզ համար», դա պատահական չէ։ Meta-ն հրապարակել է նոր զեկույց, որտեղ բացատրում է՝ ինչպես է բարելավում իր առաջարկների (recommendations) համակարգը՝ լսելով հենց օգտատերերի ձայնը։
Մինչ այժմ Reels-ի ալգորիթմը հիմնվում էր հիմնականում անուղղակի ազդակների վրա՝ հավանումներ, տարածումներ, դիտման ժամանակ։ Սակայն Meta-ն ընդունում է, որ այս տվյալները միշտ չէ, որ իրականում արտացոլում են օգտատիրոջ հետաքրքրությունը։ Այժմ ընկերությունը սկսել է կիրառել ուղղակի հետադարձ կապ․ տեսանյութերի մեջ օգտատերերին տրվում են պարզ հարցեր, օրինակ՝«Ինչպե՞ս զգացիք ձեզ այս տեսանյութը դիտելուց հետո»։ Ուղղակի հարցումների հիման վրա ալգորիթմի ճշգրտությունը զգալիորեն աճել է․
Մինչ հարցումները՝ 48.3% համապատասխանություն օգտատիրոջ իրական հետաքրքրություններին
Հարցումներից հետո՝ 70%
Սա նշանակում է, որ Reels-ը սկսել է ավելի լավ «զգալ» օգտատիրոջ իրական նախասիրությունները, ոչ թե միայն հաշվարկել թվերը։

Չնայած այս առաջընթացին, TikTok-ը դեռ մնում է կարճ տեսանյութերի ամենալավ հարթակը։ Մասնագետների գնահատմամբ TikTok-ը օգտագործում է շատ ավելի լավ համակարգեր, ալգորիթմը կարող է ճանաչել ոչ միայն թեման, այլ նաև տեսանյութի մանր դետալները՝սենյակի միջավայրը, դեկորը, մարդու արտաքին հատկանիշները, ժպիտը, հայացքը և այլն։ Սա թույլ է տալիս TikTok-ին շատ արագ «կապվել» մեր ենթագիտակցական նախասիրություններին, մինչդեռ Meta-ն դեռ ավելի շատ հենվում է վարքային տվյալների և հարցումների վրա։







Comments