Ինչպե՞ս գովազդից ստանալ 4 անգամ ավելի շատ եկամուտ․ TikTok-ի նոր զեկույցը
- vergushtadevosyan
- 18 minutes ago
- 1 min read
TikTok-ը՝ Ebiquity հետազոտական ընկերության հետ համատեղ, հրապարակել է զեկույց, որը փոխում է գովազդի արդյունավետության չափման ավանդական մոտեցումները։ Ըստ հետազոտության՝ մարքեթոլոգները պետք է դադարեն կենտրոնանալ միայն ամենացածր գնով առավելագույն ROI (ներդրումների վերադարձ) ստանալու վրա։ Զեկույցը ցույց է տալիս, որ TikTok-ի պրեմիում գովազդային ձևաչափերը, ինչպիսիք են TopView-ն և Pulse-ը, ապահովում են 3-4 անգամ ավելի շատ եկամուտ յուրաքանչյուր 1000 դիտման դիմաց, քան ստանդարտ գովազդային աճուրդները։ Չնայած ստանդարտ գովազդն ավելի էժան է և ապահովում է մեծ ծավալ, պրեմիում ձևաչափերն այն «բեկումնային» ազդեցությունն են ունենում, որն անհրաժեշտ է բրենդի իրական աճի համար։

Հետազոտությունը հաստատում է ուղիղ վիճակագրական կապ տեսանյութի դիտման միջին տևողության և վաճառքների միջև։ Որքան երկար եք պահում օգտատիրոջ ուշադրությունը, այնքան մեծանում է գնում կատարելու հավանականությունը։
TikTok-ի խորհուրդները էֆեկտիվ գովազդի համար.
Կարճ տևողություն. գովազդը պետք է լինի 25 վայրկյանից պակաս։
Արագ նույնականացում. բրենդը պետք է երևա առաջին 2 վայրկյանում։
Բնական տեսք. ստեղծեք այնպիսի բովանդակություն, որը չի տարբերվում հարթակի սովորական հոլովակներից։
Էմոցիոնալ կեռիկ. օգտագործեք էմոցիաներ կամ ժամանցային էլեմենտներ հենց սկզբից։
Այսպիսով, 2026-ին հաջողության հասնելու գաղտնիքը ոչ թե էժան լսարան գտնելն է, այլ որակյալ ներգրավվածություն ապահովելը, որը վերածվում է իրական վաճառքների։







Comments