top of page

2026-ի TikTok-ի նոր ուղեցույցը․ ի՞նչ փոփոխություններ են սպասվում

TikTok-ը հրապարակել է իր ամենամյա զեկույցը՝ TikTok Next 2026, որը նպատակ ունի օգնել բրենդներին ավելի արդյունավետ պլանավորել իրենց ներկայությունը հարթակում՝ հաշվի առնելով օգտատերերի վարքագծի փոփոխությունները։ Ըստ TikTok-ի՝ 2026-ին թրենդները կկառուցվեն «Անփոխարինելի բնազդը» (Irreplaceable Instinct) գաղափարի շուրջ՝ շեշտադրելով մարդկային հետաքրքրասիրությունը, համոզմունքները և էմոցիոնալ կապը։ Զեկույցը առանձնացնում է երեք հիմնական միտումներ, որոնք էական ազդեցություն կունենան մարդկանց ներգրավվածության վրա։


1․ Reali-TEA՝ իրականը հաղթում է իդեալականին

2026-ին կհաղթեն այն բրենդները, որոնք կհրաժարվեն «իդեալական մշակված» կադրերից և ցույց կտան իրական փորձառություններ։ Օգտատերերը ավելի շատ վստահում են անկեղծ, չֆիլտրված պատմություններին, քան «գեղեցիկ, բայց արհեստական» բովանդակությանը։

2․ Curiosity Detours՝ հետաքրքրությունների շրջանցում

Բրենդները, որոնք կհամարձակվեն մտնել ավելի նեղ, բայց կոնկրետ թրենդների մեջ, ավելի հեշտ կկապվեն իրենց լսարանի հետ։ Նման թեմաները թույլ են տալիս ձևավորել ավելի խոր և անձնական կապ օգտատերերի հետ։


3․ Emotional ROI՝ էմոցիան որպես վաճառքի գործիք

2026-ին բրենդներից ակնկալվելու է ոչ միայն ասել ինչ են առաջարկում, այլև հստակ ցույց տալ՝ ինչ արժեք է դա բերում մարդկանց կյանք։ Էմոցիոնալ հստակությունը դառնում է վստահության և վաճառքի հիմնական գործոն։


TikTok Next 2026 զեկույցը յուրաքանչյուր թրենդի համար առաջարկում է`

  • համապատասխան հեշթեգեր

  • բրենդային հաջողված օրինակներ (case studies)

  • գործնական խորհուրդներ՝ ինչպես կիրառել թրենդը ձեր ռազմավարությունում։


Comments


bottom of page