top of page

ՓՆՏՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

29592 items found for ""

  • Ozon-ն ընդլայնում է լոգիստիկ ծառայությունները և արագացնում ապրանքների առաքումը Հայաստանից

    Ապրիլի 3-ին Երևանում կայացած առաջին COM.E ON FORUM-ին Ozon մարքեթփլեյսը հայտարարեց Հայաստանում լոգիստիկ գործընթացներն ընդլայնելու և առաքումներն արագացնելու մասին։ Ընկերության ներկայացուցիչները տեղեկացնում են, որ մոտ ապագայում Ozon-ը 1,5 անգամ կընդլայնի Երևանում գործող պահեստային համալիրը և կմեկնարկի առցանց պատվերների մշակման ամբողջական շղթան։ Դրա շնորհիվ վաճառողները կկարողանան իրենց ապրանքները բերել մարքեթփլեյսի պահեստ, որտեղ դրանք կփաթեթավորվեն, կպահվեն, ապա կառաքվեն ինչպես Ռուսաստան, այնպես էլ՝ Հայաստանի ամբողջ տարածքով։ Երկրորդ եռամսյակի ավարտին Ozon-ը կգործարկի Երևանի պահեստից հայկական ապրանքները դեպի ռուսական պահեստներ ուղարկելու հնարավորությունը։ Այսպիսով, վաճառողները կկարողանան հնարավորինս մոտ պահել ապրանքները ռուս սպառողին և կկրճատեն առաքման ժամկետը: Արդեն մայիսին վաճառողները կկարողանան փոխանցել ապրանքները գնորդներին Հայաստանի տարածքում գտնվող 192 առաքման կետերից որևէ մեկի միջոցով։ Այս կերպ ձեռնարկատերերը նվազագույնի են հասցնում ապրանքների առաքման ծախսերն ու ժամկետները: Ընկերությունը նախատեսում է նաև մինչև 2024 թվականի վերջն ավելի քան 2․5 անգամ ավելացնել առաքման կետերի գործընկերային ցանցը։ «Վերջին մեկ տարվա ընթացքում Ozon-ում գրանցվել է ավելի քան 2.5 հազար տեղական վաճառող։ Հարթակում նրանց ստացած պատվերների թիվն ամեն ամիս կրկնապատկվում է, իսկ շրջանառությունը եռապատկվում է ամսական կտրվածքով: Հետևաբար, մենք հետագայում ևս նախատեսում ենք ակտիվորեն բարելավել լոգիստիկան, կրճատել ձեռնարկատերերի ապրանքների առաքման ժամկետները և օգնել նրանց մեծացնել եկամուտը մարքեթփլեյսի միջոցով», - ասաց Հայաստանում Ozon-ի կոմերցիոն տնօրեն Աշոտ Հախվերդյանը: COM.E ON FORUM-ը համախմբեց ավելի քան 400 ձեռներեցի և ընկերության գործընկերների: Միջոցառման ընթացքում փորձագետները խոսեցին Հայաստանում էլեկտրոնային առևտրի շուկայի զարգացման մասին։ Ozon-ի ղեկավարները և փորձառու վաճառողները կիսվեցին գործնական խորհուրդներով, թե ինչպես կարելի է առավել արդյունավետ բիզնես սկսել Ozon-ում և արագորեն ավելացնել շրջանառությունը: ԱՊՀ երկրներում OZON-ն իր գործունեությունը սկսել է 2021 թվականից։ Հայկական շուկա մուտք է գործել 2023 թվականի հուլիսին՝ Երևանում բացելով 2000 քմ տարածք զբաղեցնող իր տեսակավորման կենտրոնը։ OZON մարքեթփլեյսն ունի զարգացած լոգիստիկ ցանց։ Ընկերությունը գործում է Հայաստանում, Ռուսաստանում, Ղազախստանում, Բելառուսում, Ղրղզստանում, Ուզբեկստանում, ինչպես նաև Չինաստանում և Թուրքիայում։ Հարթակում ներկայացված են 350 մլն ապրանքատեսակներ ավելի քան 20 կատեգորիայում՝ գրքեր, հագուստ, սնունդ, առողջության համար նախատեսված ապրանքներ և այլն։ Շնորհիվ զարգացած բեռնափոխադրման համակարգի, ավելի քան 46 մլն օգտատեր գնումներ է իրականացնում, իսկ 450,000 գործարար կարողանում է վաճառել ապրանքները Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում։

  • Որակական առումով հետընթաց ենք ունենալու. կրթության փորձագետ

    «Փաստ» օրաթերթը գրում է. Դեռ չկառուցված՝ «Ակադեմիական քաղաքը» շարունակում է իր շուրջ աղմուկ բարձրացնել: Օրերս հայտնի դարձան այն ուղղությունները, որոնցում «հավաքվելու» են կրթական ու գիտական հաստատությունները: Արդյոք սա առաջ չի՞ բերի խառնաշփոթ, չի՞ հանգեցնի մի իրավիճակի, երբ Հայաստանի կրթական համակարգն «անհասկանալի» կդառնա նաև միջազգային գործընկերների համար: Կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանն անդրադառնում է նախ հնչող այն տեսակետներին, թե այս ամբողջ գործընթացն իրականացնելիս հաշվի է առնվել միջազգային փորձը: «Միջազգային ասպարեզում չկա դրական փորձ, երբ որևէ երկրում պետական կամ ոչ պետական բուհեր փակվել կամ միավորվել են մեկ բուհի շրջանակում: Եղել են նման դեպքեր, բայց բնական ճանապարհով, ասենք, երկու բուհ միավորվել է: Պարտադրական, վարչական-հրամայական մեթոդներով բուհերին ստիպել, որ նրանք միավորվեն, նման փորձ չկա: Սա՝ միջազգային պրակտիկայի մասին: Հաջորդիվ՝ կա «Ակադեմիական քաղաքի» կամ նման հնարավորություններով կառույցի փորձ տարբեր երկրներում: Հիմնականում դա կիրառելի պրակտիկա է եղել այն պարագայում, երբ բուհերը գտնվել են մայրաքաղաքի ներսում, բայց ուսանողների թիվը ժամանակի ընթացքում ավելացել է, հնարավորությունները թույլ չեն տվել այդտեղ կազմակերպել դասերը, այն է՝ կրթական պրոցեսը, և քաղաքից դուրս ավելացել են նոր մասնաշենքեր: Դրանք եղել են նոր հանգույցներ, հնարավորություն է ստեղծվել տարբեր բուհերի, գիտական կազմակերպությունների համար համատեղ օգտագործել նման տարածքները, գործիքները, սարքերը և այլն»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մխիթարյանը: Ընդգծում է՝ ներկայում Հայաստանում էապես կրճատվում է ուսանողների թիվը: «Տարածքները բաց են մնում, ցանկանում են այդ տարածքները վերցնել և օգտագործել այլ նպատակների համար: Սա անում են՝ բուհերը միավորելով և տեղափոխելով. ինչպես ասում են, առիթը բաց չեն թողնում: Բայց չկա միջազգային փորձ, երբ նույնն արվել է արտերկրում: Բացի դա, ամենակարևորը՝ չկա որևէ գնահատական, չի արվել որևէ հետազոտություն, թե այս գործընթացի արդյունքում ի՞նչ ենք ունենալու, ո՞րն է սրա նպատակը: Եթե նպատակը կրթության որակի բարձրացումն է, ապա սա բնավ դրան չի նպաստի, եթե նպատակը «բարեփոխումները» շարունակելը և բարձրագույն կրթության և գիտության համակարգը քանդելն է, ապա սա լավագույն տարբերակն է, և կարելի է այսպես առաջ շարժվել»,-նշում է մեր զրուցակիցը: Փորձագետն ասում է՝ որակական առումով հետընթաց ենք ունենալու: «Նույնիսկ այն խոսակցությունները, որ սկսվել էին սրանից մեկ-երկու տարի առաջ, արդեն մեզ հետ են գցել: Մարդիկ սպասողական վիճակում են, սա վերաբերում է բոլոր բուհերին: Մտածում են, որ, միևնույնն է, հիմա դրանք փակվելու են, մարդկանց մի մասն աշխատանքը կորցնելու է, մի մասը չի տեղափոխվելու այդ նոր տեղը: Այս ամբողջը հոգեբանական մեծ ազդեցություն է ունենում ինչպես պրոֆեսորադասախոսական կազմի, այնպես էլ ուսանողների և նրանց ծնողների վրա: Դա արդեն իր հետևանքները թողել է: Վերջին շրջանում պետական բուհերի ընդունելության արդյունքները ցույց են տալիս, որ շատ քչերն են դիմում այնտեղ սովորելու համար: Շատերը դիմում են միջազգային համաձայնագրերի շրջանակներում գործող բուհեր, որոնց պետությունն առայժմ չի կարող ձեռք տալ, խոսքը շենքերի կամ բուհերի տեղափոխման մասին է: Օրինակ՝ Ամերիկյան կամ Ֆրանսիական համալսարաններում ընդունելությունն ավելի լավացել է, քան պետական բուհերում: Դա խոսում է իմ նշած վատ ազդեցության մասին»,-հավելում է նա: Ինչ վերաբերում է հարցին, թե ինչպե՞ս է միջազգային գործընկերների կողմից ընկալվելու այս «բարեփոխումների» գործընթացը, փորձագետն ասում է. «Շատ մեծ գիտական կազմակերպություններ, բուհեր ունեն հրաշալի գործընկերներ, որոնց հետ համագործակցում են, ուսանողների և դասախոսների փոխանակության ծրագրեր և գիտական համատեղ հետազոտություններ են իրականացնում: Ստացվելու է, որ նրանք զրկվելու են հետագա համագործակցությունից, որովհետև այստեղ ոչ միայն բուհերի և գիտական կազմակերպությունների իրավական կարգավիճակն է փոխվելու, այլ նրանք կորցնելու են իրենց ողջ պատմությունը: Չես կարող ասել, օրինակ՝ Գիտությունների ակադեմիայի ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտից եմ, պետք է ասես՝ ինչ-որ համալսարանից եմ, որը լրիվ նոր է լինելու քո գործընկերոջ համար, և դա խզելու է արդեն իսկ ձևավորված կապերը: Սա չի կարող բացասական հետևանքներ չունենալ գիտության և բարձրագույն կրթության հետագա զարգացման առումով»,-եզրափակում է Ատոմ Մխիթարյանը: ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

  • OZON-ը Հայաստանի գործարարների համար կկազմակերպի իր առաջին բիզնես ֆորումը` COM.E ON FORUM Երևան

    Ապրիլի 3-ին OZON մարքեթփլեյսը հայ գործարարների համար կկազմակերպի իր առաջին բիզնես ֆորումը՝ «COM.E ON FORUM Երևան», որը տեղի կունենա մայրաքաղաքի սրտում՝ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում։ Այս մասին տեղեկացնում է «PRactice» ռազմավարական հաղորդակցության գործակալությունը։ Ֆորումի շրջանակում մասնագետները կքննարկեն էլեկտրոնային վաճառքների ժամանակակից թրենդները, Հայաստանում OZON-ի զարգացման հեռանկարներն ու ծրագրերը, ինչպես նաև կպատասխանեն գործարարներին հուզող հարցերին՝ -        Ինչպե՞ս սկսել առցանց բիզնես և ի՞նչ վաճառել, -        Ինչպե՞ս մարքեթփլեյսում ստեղծել ապրանքների գրավիչ նկարագրություն, -        Ինչպե՞ս խթանել վաճառքները մարքեթփլեյսում և ի՞նչ գործիքների կիրառմամբ գրանցել աճ, -        Ինչպե՞ս կրճատել լոգիստիկայի ծախսերն և ապրանքներն ուղարկել Ռուսաստան, -        Ինչպե՞ս բացել պատվերների հանձման կետ և շահույթ ստանալ։ Հայ գործարարներին սպասվում են ակտիվ քննարկումներ, OZON-ի մասնագետների, գործընկերների և, իհարկե, Հայաստանում արդեն իսկ հաջողություններ գրանցած վաճառողների կողմից օգտակար խորհուրդներ։ «COM.E ON FORUM Երևան» բիզնես ֆորումը տեղի կունենա ապրիլի 3-ին՝ ժամը 11։00-ին, «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում։ Ֆորումին կարող եք գրանցվել հետևյալ հղմամբ՝ https://forum.ozon.com/yerevan։ Մասնակցությունն անվճար է։ ԱՊՀ երկրներում OZON-ն իր գործունեությունը սկսել է 2021 թվականից։ Հայկական շուկա  մուտք է գործել 2023 թվականի հուլիսին՝ Երևանում բացելով 2000 քմ տարածք զբաղեցնող իր տեսակավորման կենտրոնը։ Ընկերությունն ունի նաև իր լոգիստիկ ենթակառուցվածքները Ռուսաստանում, Բելառուսում, Ղազախստանում, Ղրղզստանում և Ուզբեկստանում։ OZON մարքեթփլեյսն ունի զարգացած լոգիստիկ ցանց։ Ընկերությունը գործում է Հայաստանում, Ռուսաստանում, Ղազախստանում, Բելառուսում, Ղրղզստանում, Ուզբեկստանում, ինչպես նաև Չինաստանում և Թուրքիայում։ Հարթակում ներկայացված են 350 մլն ապրանքատեսակներ ավելի քան 20 կատեգորիաներում՝ գրքեր, հագուստ, սնունդ, առողջության համար նախատեսված ապրանքներ և այլն։ Ի շնորհիվ զարգացած բեռնափոխադրման համակարգի, ավելի քան 46 մլն օգտատեր գնումներ է իրականացնում, իսկ 450,000 գործարարներ կարողանում են վաճառել իրենց ապրանքները Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում։

  • Թվային հասարակություն․ ճապոնական մոդելը

    Հայտնի ասացվածք կա, որ «Ճապոնացիներն ապրում են 2050 թվականում» տրանսպորտայինից մինչև առողջապահական առաջադեմ համակարգերով։ Վերջին տարիներին Ճապոնիայի կառավարությունը մի շարք ներդրումներ է կատարել թվային ենթակառուցվածքում և խրախուսել է բիզնեսներին ընդունել թվային տեխնոլոգիաներ։ “Society 5.0" («Հասարակություն 5․0») հայեցակարգը Ճապոնիայի թվայնացման հանձնառության օրինակներից մեկն է։ Այն առաջին անգամ ներկայացվել է որպես «մարդկության հասարակություն, որտեղ տնտեսական զարգացումը և սոցիալական խնդիրների լուծումը համատեղելի են միմյանց հետ՝ բարձր ինտեգրված համակարգի միջոցով։ Հասարակություն 5․0-ն պատկերվում է որպես «հասարակություն», որը կայուն և դիմացկուն է սպառնալիքների և անկանխատեսելի ու անորոշ իրավիճակների դեմ, որն էլ ապահովում է մարդկանց անվտանգությունը»։ Ճապոնիայում «Հասարակություն 5․0» տեխնոլոգիաների օգտագործման օրինակներ են ինքնակառավարվող մեքենաները։ Դրանք փորձարկվում են Ճապոնական ճանապարհներին և ակնկալվում է, որ մեքենաները մեծ դեր կխաղան ապագա տրանսպորտային համակարգում։ Մեքենաների օգտագործումը նախատեսվում է տաքսիների շահագործման համար։ Ռոբոտաշինությունը նույնպես զարգացել է Ճապոնիայում վերջին տարիներին։ Այն օգտագործվում է տարբեր ոլորտներում, ինչպիսիք են՝ արտադրությունը, առողջապահությունը, սպասարկման ոլորտը։ Օրինակ՝ Honda ընկերությունը մշակել է “Asimo” անունով ռոբոտ, որը կարող է քայլել, բարձրանալ աստիճաններով և ճանաչել մարդկանց դեմքերը։ IOT-խելացի սարքեր, որոնք օգտագործվում են էլեկտրոցանցերի, ջրամատակարարման, տրանսպորտի, շինությունների և այլ ենթակառուցվածքների արդյունավետությունն ու հուսալիությունը բարելավելու համար և, իհարկե, արհեստական բանականության օգտագործում, որը հեղափոխություն է մտցնում բոլոր ոլորտների շուկաներում և էականորեն բարելավում է առկա գործընթացների արդյունավետությունը։ Օրինակ՝ NEC ընկերությունը մշակել է AI համակարգ, որը կոչվում է Deep Learning Engine, այն կարող է սովորել և հարմարվել նոր տեղեկատվությանը՝ առանց հստակ ծրագրավորման։ Թեպետ Ճապոնիան առաջատարն է Society 5.0-ի զարգացման գործում, սակայն այլ երկրներ նույնպես սկսում են ընդունել այս տեսլականը։ Հեղինակ՝ Միլենա Սարգսյան

  • Neuralink. վերջի սկիզբը

    Իլոն Մասկը հավաստիացնում է, որ Neuralink-ը հնարավորություն կտա վերականգնել կուրությունը։ Neuralink-ը նեյրոտեխնոլոգիական ընկերություն է, որը հիմնադրվել է Իլոն Մասկի կողմից։ Այն կառուցում է իմպլանտացվող համակարգիչ-ինտերֆեյս, որը կարող է միտքը գործի վերածել։ 2016 թվականին գործարկված մասնավոր ձեռնարկությունը պնդում է, որ իր նյարդային սարքը թույլ կտա պարապլեգիայով տառապող մարդկանց վերականգնել շարժունակությունը և հնարավորություն կտա վերականգնել ի ծնե կուրություն ունեցող մարդկանց տեսողությունը։ Իլոն Մասկը ասում է, որ փորձարկումների արդյուքնում հնարավոր է եղել վերականգնել կապիկների տեսողությունը՝ ուղեղում իմպլանտ տեղադրելու միջոցով։ Հունվարին առաջին Neuralink-ի իմպլանտացումն է իրականացվել արդեն մարդու ուղեղում։ Մասկը հայտարարել է, որ կամավորը լավ է, ապաքինվում է, և ավելի ուշ պարզ դարձավ, որ նա մտքով կարողանում է շարժել համակարգչային մկնիկի կուրսորը։ Neuralink-ը մարդկանց վրա կլինիկական փորձարկումներ անցկացնելու թույլտվություն է ստացել 2023 թվականին և աշնանը հայտարարել է կամավորական հավաքագրում։ Մասկի խոսքով՝ չիպը հեղափոխություն է լինելու մարդկանց համար, այն կօգտագործվի տարբեր հորմոնների մակարդակը վերահսկելու, պրոթեզները կառավարելու ու ողնուղեղի և ուղեղի վնասվածքների հետևանքները վերացնելու համար՝ վերականգնելով կաթվածահար մարդկանց շարժունակությունը։ Մարդկանց իմպլանտացումը հասարակության կողմից բուռն արձագանքի պատճառ է դարձել, մարդկանց որոշ զանգված կտրականապես դեմ է իմպլանտացմանը, որովհետև նրանց մեջ վախ կա, որ փորձարկումները կարող են վատ ազդեցություն ունենալ մարդկանց վրա, կամ որ ավելի վատ է, նրանց ռոբոտացման տանել, իսկ մյուս զանգվածը կողմ է փորձարկումներին, որովհետև դրա միջոցով կարող են գտնել այն հիվանդությունների բուժումները, որոնք մինչ այս խորապես ուսումնասիրված չէին։ Հեղինակ՝ Միլենա Սարգսյան

  • Վիզուալ ֆրեյմինգի ազդեցությունը հանրության վրա, նշանակությունը՝ լրատվամիջոցների համար

    Ժողովուրդն ասում է՝ մինչև մարդու աչքը չտեսնի, չի հավատա։ Այսօր լրատվամիջոցները դրան էլ են հակասում։ Ո՞վ է ասել, որ էկրանից դիտածը միանգամայն ճիշտ է։ Այո՛, աչքդ է տեսնում, բայց ոչ թե վատ է տեսնում, այլ «խաբվում է»։ Թե ինչպե՞ս, դիտեք տեսանյութում։

  • Պրոկրաստինացիա․ այսօրվա գործը վաղվան մի՛ թող

    Այսօրվա գործը վաղվան թողնելը, փաստորեն, հոգեբանական հիմքեր ունի։ Պրոկրաստինացիա․ հոգեբանության մեջ՝ անգամ կարևոր ու հրատապ գործերը հետաձգելու հակվածություն, որը հանգեցնում է կենսական խնդիրների ու ցավալի հոգեբանական ազդեցության։ Պրոկրաստինացիան այն է, երբ մարդը, գիտակցելով որոշակի կարևոր գործեր կատարելու անհրաժեշտությունը, արհամարհում է դրանք, ուշադրությունը կենտրոնացնելով ավելի կենցաղային գործերի կամ զվարճանքների վրա։ Պրոկրաստինացիան ծուլությունից տարբերվում է նրանով, որ ծուլության դեպքում անձը չի ցանկանում որևէ բան անել և չի անհանգստանում այդ առիթով, իսկ պրոկրաստինացիայի դեպքում, նա գիտակցում է աշխատանքի կարևորությունն ու հրատապությունը, սակայն չի անում դա՝ գտնելով տարբեր ինքնաարդարացումներ։ Պրոկրաստինացիայի առաջացման պատճառներից է ինքնակարգավորման ու մոտիվացիայի պակասը։ Ինչու՞ է մարդու գլխուղեղը այդքան ռեսուրս ծախսում իրականությունը ժխտելու և պատճառաբանություններ հորինելու համար, եթե այդ ռեսուրսների օգտագործումը միանգամայն բավարար կլիներ անհրաժեշտ աշխատանքը կատարելու ու ավարտին հասցնելու համար։ Գլխուղեղը պաշտպանում է բացասական հույզերից, և եթե որևէ գործ մարդու համար տհաճ է, ապա նա հակված է հետաձգելու այն, նույնիսկ եթե կարելի էր տվյալ գործը մի քանի րոպեում ավարտին հասցնել։ Այսպես է լինում նաև ոչ հստակ սահմանված նպատակների դեպքում, որովհետև գլխուղեղը, չտեսնելով հստակ ճանապարհը նպատակին հասնելու, հետաձգում է այն։ Կամ երբ մոտիվացիայի պակաս է լինում, այսինքն նպատակները կատարելու ներքին մղում չկա, «պետք է»-ների դասին պատկանող առաջադրանքները դժվար են իրականություն դառնում։ Մարդը դիմում է պրոկրաստինացիայի, նույնիսկ երբ մոտիվացիան ուժեղ է, որովհետև վախենում է ձախողելուց, բացասական գնահատական ստանալուց կամ քննադատության արժանանալուց։ Որո՞նք են պրոկրաստինացիայից խուսափելու մեթոդները։ Առաջինը ռեժիմի կառավարումն է։ Պրոկրաստինատորը հաճախ կորցնում է ժամանակի զգացողությունը, չի նկատում, թե ինչպես են անցնում օրերը։ Սա հատկապես դժվար է ազատ գրաֆիկ ունեցողների համար։ Տեղի կառավարում․ շատ կարևոր է աշխատանքի տեղի ընտրությունը։ Աշխատավայրն ու հանգստի տեղը պետք է նույնը չլինեն։ Պլանավորումը պրոկրաստինատորի սիրելի զբաղմունքն է, բայց նա դրանից հետո դժվար է անցնում գործողությունների կատարմանը։ Լավ տարբերակ է գործընկերների հետ պայմանավորվել որոշակի ժամանակահատված և փորձել անհրաժեշտ աշխատանքը կատարել միասին՝ թիմային ու ընկերական միջավայրը օգտագործելով՝ պրոկրաստինացիան հաղթահարելու համար։ Նյութի հեղինակ՝ Միլենա Սարգսյան

  • Հանճարեղ գեղանկարիչ Մարտիրոս Սարյանի ծննդյան օրն է

    Այսօր հանճարեղ գեղանկարիչ Մարտիրոս Սարյանի ծննդյան օրն է.  ծնվել է 1880 թվականին Ռուսաստանում, Դոն գետի ափին գտնվող հայկական Նոր Նախիջևան քաղաքում: «Հին Թիֆլիսի սրճարաններից մեկում, որտեղ հավաքվում էր հայկական մտավորականությունն ու քննարկում ազգափրկության հարցեր, մի օր Մարտիրոս Սարյանը հանդիպում է նրան, ով պետք է դառնար նկարչի մուսան ու կիսեր նրա ճակատագիրը: Նա Ղազարոս Աղայանի դուստրն էր` Լուսիկ Աղայանը: Աղջկան սիրահարվեց առաջին հայացքից։ Նա Սարյանի համար դարձավ կանացի կատարյալ գեղեցկության մարմնացում:Նկարիչների շարքում Սարյանը միամուսնության բացառիկ օրինակ է: Իր կնոջը նա նկարում էր ողջ կյանքի ընթացքում` առաջին կտավներում երիտասարդ Լուսիկն է, հետո արդեն սիրելի կինն առօրյա կյանքում է։ Նա նկարում էր Լուսիկին քնած, գիրք կարդալիս, տան գործերն անելիս, հեռախոսով զրուցելիս, նույնիսկ լվացք անելիս: Նա հիանում էր կնոջ գեղեցկությամբ, պաշտում նրան ու գնահատում մինչև մահ: Փարիզից նա կնոջը գրում էր. «Դու հերոս ես, ուրիշ կին չէր կարողանա իր ուսերի վրա տանել պատասխանատվությունը երեխաների համար, ու նաև ամուսնուն երկար ժամանակով Փարիզ թողնել` անգամ իմանալով, թե որքան կարևոր է դա նրա կարիերայի համար» (Հայաստանի Ազգային գրադարան)»։ Սարյանն ավարտել է Նոր Նախիջևանի քաղաքային հայ-ռուսական հանրակրթական ուսումնարանը: Արդեն դպրոցական տարիներին նրա նկարչական հաջողությունները խրախուսվել էին գովասանագրերով: Դպրոցն ավարտելուց հետո Սարյանն աշխատանքի է ընդունվում փոստային գրասենյակ: Այստեղ ազատ ժամերին նա ամսագրերից պատկերներ էր վերանկարում և գրասենյակ եկող հետաքրքիր մարդկանց ճեպանկարներ էր անում: Սարյանի ավագ եղբայր Հովհաննեսը, քաջալերելով Մարտիրոսի հետաքրքրությունը, նրան ծանոթացնում է իր բարեկամ նկարիչ, Մոսկվայի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանի շրջանավարտ Ա. Արծաթբանյանի հետ: Գնահատելով պատանու բնատուր օժտվածությունը՝ Արծաթբանյանը Մարտիրոսին պատրաստում է ընդունելության քննությունների: 1897 թվականին Մարտիրոս Սարյանը դառնում է Մոսկվայի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանի ուսանող: 1901–1903 թվականների ճամփորդությունները դեպի Կովկաս Սարյանի համար դարձան իսկական հայտնություն: 1902 թվականի ամռանը նկարիչը եղավ Հայաստանի հնագույն մայրաքաղաք Անիում: Մերձավոր Արևելքի երկրներ` Թուրքիա (1910թ.), Պարսկաստան (1913թ.), Եգիպտոս (1911թ.) ուղևորությունների ողջ ընթացքում նկարչին առաջնորդել է արևելյան աշխարհի և ինքն իրեն, որպես այդ աշխարհի մի մասնիկը, ըմբռնելու ձգտումը: 1911 թվականին Եգիպտոս (Կահիրե, Գիզա, Մեմֆիս, Լուքսոր) կատարած ուղևորությունը հարստացրել է Սարյանի արվեստը նոր աշխատանքներով, որոնք դարձան նրա ինքնատիպ ոճի վառ արտահայտումները: 1911 թվականի աշնանը Հռոմի ժամանակակից արվեստի միջազգային գեղարվեստական ցուցահանդեսում ներկայացված Սարյանի նոր աշխատանքները մեծ հետաքրքրքություն առաջացրին գեղարվեստի աշխարհում: Սակայն նկարչի ստեղծագործության հետագա զարգացումը ընդհատվել է հայ ժողովրդի ողբերգական իրադարձություններով: Նկարիչը երկար ժամանակ չէր կարողանում աշխատել: Բայց առաջինը, ինչ ստեղծել է ծանր ապրումներից հետո, դա կարմիր ծաղիկների մեծ փունջ պատկերող նկար էր: 1918–1919 թվականներին Սարյանը ընտանիքով ապրում է Նոր Նախիջևանում: Նկարիչը դառնում է Ռոստովի հայկական գավառագիտական թանգարանի հիմնադիրն ու առաջին տնօրենը:այաստանի ժողովրդական կոմիսարների խորհրդի նախագահ Ա. Մյասնիկյանի հրավերով 1921 թ. Սարյանն ընտանիքով տեղափոխվում է Երևան` մշտական բնակության: Այստեղ նա հիմնում է հնագիտության, ազգագրության, կերպարվեստի պետական թանգարան, մասնակցում է Երևանի գեղարվեստի ուսումնարանի և կերպարվեստի աշխատողների ընկերության կազմակերպմանը: 1922 թվականին Սարյանի էսքիզներով ստեղծվում են Սովետական Հայաստանի զինանշանն ու դրոշը:Իր արվեստում Սարյանն այս շրջանում ձգտում է պատկերել Հայաստանն իր շոշափելի գոյությամբ Նկարիչը ուղևորություններ է կատարում Հայաստանի տարբեր շրջաններ, ստեղծում իր աշխատանքները բնության գրկում: Այդ տարիներին Իտալիայում ապրող հայ մեծն անաստեղծ Ավետիք Իսահակյանը, որը հետագայում դառնում է Սարյանի մտերիմ ընկերը, «Հայրենիք» թերթում (Փարիզ, 5 օգոստոսի, 1924թ.) տպագրում է մի հոդված, որտեղ նկարչի արվեստը գնահատում է, որպես հայ մշակույթի զարգացման համար պատմական խոշոր նշանակության երևույթ: 1925 թ. Մարտիրոս Սարյանին շնորհվում է Հայաստանի ժողովրդական նկարչի կոչում: 1950–60ական թվականներին Սարյանը նկարում է նաև այլ ժամանակակիցների, ոչ այնքան խոշոր, բայց մտածող և իրենց ժամանակի ողջ դրամատիզմը ապրող մտավորականների: 1966 թվականին Մ. Սարյանը ստանում է Հայաստանի ԽՍՀ Պետական մրցանակ: Լույս է տեսնում նկարչի «Գրառումներ իմ կյանքից» հուշերի գիրքը (սկզբից հայերեն, ավելի ուշ հրատարակվեց 4 լեզվով): 1967 թվականի նոյեմբերի 26-ին Երևանում բացվում է Մարտիրոս Սարյանի տուն–թանգարանը: Անհատական ցուցահանդեսներ է ունենուման Ռումինիայում, Չեխոսլովակիայում, Հունգարիայում, Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետությունում: Մարտիրոս Սարյանը վախճանվել է 92 տարեկան հասակում, 1972 թվականի մայիսի 5-ին:

  • Հայտնի է, թե երբ Samsung-ը կներկայացնի Galaxy Ring խելացի մատանին․ ի՞նչ հնարավորություններ կունենա այն

    Samsung-ը հայտարարել է, որ փետրվարի 26-ից 29-ը Բարսելոնայում անցկացվելիք MWC 2024 միջազգային ցուցահանդեսի շրջանակում տեղի կունենա Galaxy Ring խելացի մատանու շնորհանդեսը։ Այս մասին ասվում է ընկերության կայքում։ Samsung-ը Galaxy Ring-ն առաջին անգամ ցուցադրել է կարճ թիզերում անցյալ ամիս՝ իր առաջատար Galaxy S24 սմարթֆոնների թողարկման ժամանակ: Galaxy Ring-ը Intelligent Health սարքերի շարքի մաս կկազմի, որն օգտատերերին արհեստական բանականության միջոցով իրենց առողջական վիճակին հետևելու սարքեր առաջարկի։ Ակնկալվում է, որ մատանին կվերահսկի առողջության տարբեր ցուցանիշներ, ինչպիսիք են սրտի հաճախությունը, սթրեսի մակարդակը, քնի որակը և այլն: Այսպիսով, Galaxy Ring-ը կդառնա խելացի ժամացույցների կամ ֆիթնես թրեքերի կոմպակտ անալոգը, որոնք Samsung-ն արտադրում է արդեն մի քանի տարի։ Galaxy Ring-ի տեխնիկական բնութագրերի, գնի և թողարկման ժամկետի մասին մանրամասներ դեռևս չեն բացահայտվում: Սպասվում է, որ MWC 2024-ին սարքի կներկայացվի նախատիպը, քանի որ սարքի թողարկումը նախատեսված է ավելի ուշ։ Ավելի վաղ Samsung-ի փոխնախագահ Հոն Պակը հայտարարել էր, որ ընկերությունն աշխատում է արյան մեջ գլյուկոզայի մակարդակը ոչ ինվազիվ ճանապարհով չափելու և արյան ճնշման շարունակական մոնիտորինգի նպատակով սենսորի մշակման վրա: Նախագիծը ղեկավարող Պակի խոսքով՝ նման սենսորի ստեղծումը Samsung-ի սարքերում, մասնավորապես՝ Galaxy Ring-ում, առողջության մոնիտորինգի գործառույթներն ինտեգրելու քայլերից մեկն է։

  • Ներկայացվել է ԱԲ-ով աշխատող ռոբոտ, որն արտահայտում է զգացմունքներ

    Limibit ստարտափը Kickstarter հարթակում ներկայացրել է արհեստական բանականությամբ աշխատող իր Doly ռոբոտը, որպեսզի ֆինանսավորում ձեռք բերի դրա զանգվածային արտադրության համար։ Ռոբոտը կարողանում է զգացմունքներ արտահայտել, հարմարվել օգտատերերի վարքագծին, ինչպես նաև ունի այլ հնարավորություններ: Doly-ն արհեստական ​բանականությամբ աշխատող այլ ռոբոտներից տարբերվում է մարդկային փոխազդեցության հիման վրա զգալու, արձագանքելու և զարգանալու ունակությամբ: Ռոբոտը կարող է արձագանքել հպմանը, խաղալ օգտատիրոջ հետ, կատարել ձայնային հրամաններ, ինչպես նաև փոխել աչքերի գույնը և աչքերին գործարկել տարբեր անիմացիաներ։ Doly-ի բնավորությունը և զգացմունքները ձևավորվում են՝ ելնելով նրա նկատմամբ օգտատիրոջ վերաբերմունքից։ Ըստ արտադրողների՝ Doly-ն ոչ միայն զվարճացնում և օգնում է առօրյա գործունեությանը, այլ նաև օգնում է զարգացնել STEM (գիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն և մաթեմատիկա) հմտությունները։ Ռոբոտը հարմար է ծրագրավորման ցանկացած մակարդակի գիտելիքներ ունեցող օգտատերերի համար, քանի որ ունի Blocky հարթակին, C++ և Python լեզուների աջակցություն։ Բացի դրանից՝ մշակողները խոստանում են անընդհատ թարմացնել Dolly-ի ծրագրակազմը և նախատեսում են դրան ինտեգրել նաև ChatGPT լեզվական մոդելը։ Doly-ն համալրված է 8 մեգապիքսելանոց տեսախցիկով՝ դեմքի ճանաչման համար և ստերեո բարձրախոսներով՝ հաղորդակցության համար։ Ռոբոտի խոսքի ճանաչման համակարգը հիմնված է բնական լեզվի վրա և թույլ է տալիս նրան կատարել տարբեր առաջադրանքներ, օրինակ՝ ժամանակաչափ սահմանել կամ եղանակի կանխատեսում տրամադրել: Համակարգն աշխատում է ինքնավար՝ առանց սերվերներին տվյալներ ուղարկելու, ինչն ապահովում է օգտատերերի գաղտնիությունը։ Doly-ն այժմ հնարավոր է նախապես պատվիրել Kickstarter-ում, գինը՝ $299-ից սկսած։ Limibit ստարտափը խոստանում է ռոբոտը հաճախորդներին հանձնել օգոստոսին։

  • Հայտնաբերվել է Ծիր Կաթինից մեծ գալակտիկա

    James Webb տիեզերական աստղադիտակը (JWST) հերթական բացահայտումն է արել։ Այս անգամ այն հայտնաբերել է վաղ տիեզերքի հնագույն գալակտիկա, որն այնքան մեծ է, որ, ըստ հետազոտության հեղինակների, չպետք է գոյություն ունենար և լուրջ մարտահրավեր է նետում տիեզերագիտության ստանդարտ մոդելին, տեղեկացնում է Space.com-ը: Գալակտիկան, որը կոչվում է ZF-UDS-7329, պարունակում է ավելի շատ աստղեր, քան Ծիր Կաթինը՝ չնայած գոյացել է ընդամենը 800 միլիոն տարվա ընթացքում (տիեզերքը գոյություն ունի 13,8 միլիարդ տարի): Սա նշանակում է, որ այդ աստղերy ծնվել են ինչ-որ կերպ, այսինքն՝ դրանց ձևավորման հիմքում ընկած չէ մութ նյութը (առեղծվածային և անտեսանելի նյութ, որը ենթադրաբար կազմում է ներկայիս տիեզերքի 25%-ը), ինչը հակասում է գալակտիկաների ձևավորման վերաբերյալ ստանդարտ մոդելին: Անհասկանալի է, թե ինչպես դա կարող էր տեղի ունենալ, սակայն սա շատ նման է JWST-ի կողմից վաղ տիեզերքի այլ անհասկանալի զանգվածային գալակտիկաների նախորդ հայտնագործություններին, և սա կարող է տրամագծորեն փոխել տիեզերքում առաջին նյութի առաջացման վերաբերյալ մարդկության պատկերացումները կամ նույնիսկ բուն տիեզերագիտության ստանդարտ մոդելը: Հետազոտողներն իրենց եզրակացությունները հրապարակել են Nature ամսագրում: «Տիեզերքում այս չափազանց զանգվածային գալակտիկաների առկայությունը զգալի մարտահրավերներ է ստեղծում տիեզերագիտության մեր ստանդարտ մոդելի համար»,- ասել է հետազոտության համահեղինակ, Ռադիոաստղագիտության հետազոտությունների միջազգային կենտրոնի աստղագիտության դոցենտ Կլաուդիա Լագոսը: Դա պայմանավորված է նրանով, որ մութ նյութի զանգվածային կառույցները, որոնք համարվում են անհրաժեշտ բաղադրիչներ հնագույն գալակտիկաները միասին պահելու համար, դեռ ժամանակ չեն ունեցել տիեզերքում այսպիսի վաղ ձևավորման համար, ավելացրել է Լագոսը: Ուսումնասիրելով այս չափազանց հեռավոր գալակտիկայի աստղերից եկող լույսի սպեկտրները՝ գիտնականները պարզել են, որ այս աստղերը ծնվել են դիտարկումից 1,5 միլիարդ տարի առաջ, կամ մոտ 13 միլիարդ տարի առաջ: Աստղագետները վստահ չեն, թե աստղերի առաջին գնդերը երբ են սկսել կուտակվել այն գալակտիկաներում, որոնք մենք այսօր տեսնում ենք, սակայն տիեզերաբանները նախկինում գնահատում էին, որ գործընթացը դանդաղ է սկսվել՝ Մեծ պայթյունից հետո առաջին մի քանի հարյուր միլիոն տարվա ընթացքում: Ընթացիկ տեսությունները ենթադրում են, որ մութ նյութի լուսապսակները միացել են գազին՝ ստեղծելով գալակտիկաների առաջին «սածիլները»: Տիեզերքի ձևավորման առաջին 1-2 միլիարդ տարվա ընթացքում վաղ շրջանի նախագալակտիկաները հասել են «դեռահասության» փուլին՝ ձևավորելով գաճաճ գալակտիկաներ, որոնք այնուհետև սկսել են կուլ տալ միմյանց՝ վերածվելով այնպիսի գալակտիկաների, ինչպիսին մեր Ծիր Կաթինն է։ Սակայն այս նոր բացահայտումը հակասում է ընդունված տեսակետին. ոչ միայն գալակտիկան բյուրեղացել է առանց բավականաչափ կուտակված մութ նյութ ունենալու, որի հիման վրա այն պետք է ձևավորվեր, այլև աստղագոյացման անսպասելի պայթյունից շատ չանցած, գալակտիկան կտրուկ հանդարտվել է, ինչը նշանակում է, որ այնտեղ դադարել է աստղագոյացման գործընթացը։ «Սա ընդլայնում է մեր ներկա պատկերացումների սահմաններն այն մասին, թե ինչպես են գալակտիկաները ձևավորվում և զարգանում: Այժմ հիմնական հարցն այն է, թե ինչպես են նրանք այդքան արագ ձևավորվում տիեզերքի շատ վաղ փուլերում, և ինչ խորհրդավոր մեխանիզմներ են հանգեցնում նրանց աստղերի կտրուկ ձևավորման գործընթացի դադարեցմանը, երբ տիեզերքի մնացած մասում դա տեղի է ունենում»,- ասել է հետազոտության համահեղինակ, Ավստրալիայի Սվինբերնի տեխնոլոգիական համալսարանի աստղագետ Թեմիյա Նանայակկարան։ Հետազոտողներն ասել են, որ իրենց հաջորդ քայլը կլինի նման ավելի շատ գալակտիկաների որոնումը: Եթե գտնեն այդպիսիք, ապա դա կարող է լրջորեն փոխել գալակտիկաների առաջացման մասին գործող պատկերացումները։

  • Հայտնի է, թե որ iPhone-ները կստանան iOS 18 թարմացումը

    Apple-ի iOS 18 օպերացիոն համակարգը համատեղելի կլինի iPhone XR-ի, iPhone XS-ի և iPhone XS Max-ի, ինչպես նաև ավելի նոր մոդելների հետ, հայտնում է Macrumors-ը։ Ըստ վերջին տվյալների՝ iOS 18-ը համատեղելի կլինի iPhone-ի այն մոդելների հետ, որոնց հետ համատեղելի էր iOS 17-ը։ Դրանք են՝ iPhone 15 iPhone 15 Plus iPhone 15 Pro iPhone 15 Pro Max iPhone 14 iPhone 14 Plus iPhone 14 Pro iPhone 14 Pro Max iPhone 13 iPhone 13 mini iPhone 13 Pro iPhone 13 Pro Max iPhone 12 iPhone 12 mini iPhone 12 Pro iPhone 12 Pro Max iPhone 11 iPhone 11 Pro iPhone 11 Pro Max iPhone XS iPhone XS Max iPhone XR iPhone SE (2-րդ սերունդ) iPhone SE (3-րդ սերունդ) Ակնկալվում է, որ Apple-ը iOS 18-ի մասին կհայտարարի իր ամենամյա WWDC ծրագրավորողների համաժողովի ժամանակ, որը տեղի կունենա հունիսին, իսկ թարմացումը սպասվում է սեպտեմբերին: Ներկայումս լուրեր են պտտվում, որ թարմացումը ներառում է նոր գեներատիվ արհեստական բանականության գործառույթներ Siri օգնականի համար և դիզայնի փոփոխություններ: iPadOS 18-ի հետ կապված իրավիճակը մի փոքր այլ է: Այս տարի թարմացումները կստանան A10X Fusion պրոցեսորներով և ավելի նոր պլանշետները: Սա նշանակում է, որ iPadOS 18-ը համատեղելի չի լինի 10,5 դյույմանոց առաջին սերնդի iPad Pro մոդելների կամ 12,9 դյույմանոց երկրորդ սերնդի iPad Pro մոդելների հետ, որոնք թողարկվել են 2017-ին: Բացի դրանից՝ iPadOS 18-ը չեն ստանա iPad mini-ն և 2019-ից հին iPad Air-ը։

bottom of page