top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Ozon-ն ընդլայնում է լոգիստիկ ծառայությունները և արագացնում ապրանքների առաքումը Հայաստանից





Ապրիլի 3-ին Երևանում կայացած առաջին COM.E ON FORUM-ին Ozon մարքեթփլեյսը հայտարարեց Հայաստանում լոգիստիկ գործընթացներն ընդլայնելու և առաքումներն արագացնելու մասին։

Ընկերության ներկայացուցիչները տեղեկացնում են, որ մոտ ապագայում Ozon-ը 1,5 անգամ կընդլայնի Երևանում գործող պահեստային համալիրը և կմեկնարկի առցանց պատվերների մշակման ամբողջական շղթան։ Դրա շնորհիվ վաճառողները կկարողանան իրենց ապրանքները բերել մարքեթփլեյսի պահեստ, որտեղ դրանք կփաթեթավորվեն, կպահվեն, ապա կառաքվեն ինչպես Ռուսաստան, այնպես էլ՝ Հայաստանի ամբողջ տարածքով։



Երկրորդ եռամսյակի ավարտին Ozon-ը կգործարկի Երևանի պահեստից հայկական ապրանքները դեպի ռուսական պահեստներ ուղարկելու հնարավորությունը։ Այսպիսով, վաճառողները կկարողանան հնարավորինս մոտ պահել ապրանքները ռուս սպառողին և կկրճատեն առաքման ժամկետը:

Արդեն մայիսին վաճառողները կկարողանան փոխանցել ապրանքները գնորդներին Հայաստանի տարածքում գտնվող 192 առաքման կետերից որևէ մեկի միջոցով։ Այս կերպ ձեռնարկատերերը նվազագույնի են հասցնում ապրանքների առաքման ծախսերն ու ժամկետները: Ընկերությունը նախատեսում է նաև մինչև 2024 թվականի վերջն ավելի քան 2․5 անգամ ավելացնել առաքման կետերի գործընկերային ցանցը։

«Վերջին մեկ տարվա ընթացքում Ozon-ում գրանցվել է ավելի քան 2.5 հազար տեղական վաճառող։ Հարթակում նրանց ստացած պատվերների թիվն ամեն ամիս կրկնապատկվում է, իսկ շրջանառությունը եռապատկվում է ամսական կտրվածքով: Հետևաբար, մենք հետագայում ևս նախատեսում ենք ակտիվորեն բարելավել լոգիստիկան, կրճատել ձեռնարկատերերի ապրանքների առաքման ժամկետները և օգնել նրանց մեծացնել եկամուտը մարքեթփլեյսի միջոցով», - ասաց Հայաստանում Ozon-ի կոմերցիոն տնօրեն Աշոտ Հախվերդյանը:




COM.E ON FORUM-ը համախմբեց ավելի քան 400 ձեռներեցի և ընկերության գործընկերների: Միջոցառման ընթացքում փորձագետները խոսեցին Հայաստանում էլեկտրոնային առևտրի շուկայի զարգացման մասին։ Ozon-ի ղեկավարները և փորձառու վաճառողները կիսվեցին գործնական խորհուրդներով, թե ինչպես կարելի է առավել արդյունավետ բիզնես սկսել Ozon-ում և արագորեն ավելացնել շրջանառությունը:

ԱՊՀ երկրներում OZON-ն իր գործունեությունը սկսել է 2021 թվականից։ Հայկական շուկա մուտք է գործել 2023 թվականի հուլիսին՝ Երևանում բացելով 2000 քմ տարածք զբաղեցնող իր տեսակավորման կենտրոնը։



OZON մարքեթփլեյսն ունի զարգացած լոգիստիկ ցանց։ Ընկերությունը գործում է Հայաստանում, Ռուսաստանում, Ղազախստանում, Բելառուսում, Ղրղզստանում, Ուզբեկստանում, ինչպես նաև Չինաստանում և Թուրքիայում։ Հարթակում ներկայացված են 350 մլն ապրանքատեսակներ ավելի քան 20 կատեգորիայում՝ գրքեր, հագուստ, սնունդ, առողջության համար նախատեսված ապրանքներ և այլն։ Շնորհիվ զարգացած բեռնափոխադրման համակարգի, ավելի քան 46 մլն օգտատեր գնումներ է իրականացնում, իսկ 450,000 գործարար կարողանում է վաճառել ապրանքները Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում։

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page