top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Հայտնի է, թե երբ Samsung-ը կներկայացնի Galaxy Ring խելացի մատանին․ ի՞նչ հնարավորություններ կունենա այն

Samsung-ը հայտարարել է, որ փետրվարի 26-ից 29-ը Բարսելոնայում անցկացվելիք MWC 2024 միջազգային ցուցահանդեսի շրջանակում տեղի կունենա Galaxy Ring խելացի մատանու շնորհանդեսը։ Այս մասին ասվում է ընկերության կայքում։

Samsung-ը Galaxy Ring-ն առաջին անգամ ցուցադրել է կարճ թիզերում անցյալ ամիս՝ իր առաջատար Galaxy S24 սմարթֆոնների թողարկման ժամանակ: Galaxy Ring-ը Intelligent Health սարքերի շարքի մաս կկազմի, որն օգտատերերին արհեստական բանականության միջոցով իրենց առողջական վիճակին հետևելու սարքեր առաջարկի։

Ակնկալվում է, որ մատանին կվերահսկի առողջության տարբեր ցուցանիշներ, ինչպիսիք են սրտի հաճախությունը, սթրեսի մակարդակը, քնի որակը և այլն: Այսպիսով, Galaxy Ring-ը կդառնա խելացի ժամացույցների կամ ֆիթնես թրեքերի կոմպակտ անալոգը, որոնք Samsung-ն արտադրում է արդեն մի քանի տարի։

Galaxy Ring-ի տեխնիկական բնութագրերի, գնի և թողարկման ժամկետի մասին մանրամասներ դեռևս չեն բացահայտվում: Սպասվում է, որ MWC 2024-ին սարքի կներկայացվի նախատիպը, քանի որ սարքի թողարկումը նախատեսված է ավելի ուշ։

Ավելի վաղ Samsung-ի փոխնախագահ Հոն Պակը հայտարարել էր, որ ընկերությունն աշխատում է արյան մեջ գլյուկոզայի մակարդակը ոչ ինվազիվ ճանապարհով չափելու և արյան ճնշման շարունակական մոնիտորինգի նպատակով սենսորի մշակման վրա: Նախագիծը ղեկավարող Պակի խոսքով՝ նման սենսորի ստեղծումը Samsung-ի սարքերում, մասնավորապես՝ Galaxy Ring-ում, առողջության մոնիտորինգի գործառույթներն ինտեգրելու քայլերից մեկն է։

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page