top of page

Մեկնարկել է Ռոբերտ Քոչարյանի հանդիպումը քաղաքացիների հետ

  • Anews
  • Sep 19, 2022
  • 1 min read




Այս պահին «Մոսկվա» կինոթատրոնի կարմիր դահլիճում ընթանում է օրերս Ազգային Ժողովի դիմաց կայացած ինքնաբուխ հավաքի մասնակիցների պահանջով հանդիպումը ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից:

Ավելի վաղ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի համակարգող Բագրատ Միկոյանը հայտնել էր, որ քաղաքացիների հետ հանդիպումը տեղի է ունենալու փակ՝ չլուսաբանվող ձևաչափով. լրատվամիջոցների հայտագրում և մասնակցություն նախատեսված չէ:

Նա միաժամանակ տեղեկացրել էր, որ առաջիկայում նախագահ Քոչարյանը հանդես կգա մամուլի ասուլիսով, որի անցկացման վայրի և ժամի մասին նախապես լրացուցիչ կհայտնեն։

 
 
 

Comments


bottom of page