Meta-ն ուժեղացնում է պաշտպանությունը. նոր գործիքներ Facebook-ի, WhatsApp-ի և Messenger-ի համար
- 3 minutes ago
- 1 min read
Meta ընկերությունը հայտարարել է անվտանգության նոր գործիքների ներդրման մասին, որոնք կօգնեն օգտատերերին զերծ մնալ առցանց խարդախություններից։ Բացի այդ, ընկերությունը հրապարակել է իրավապահ մարմինների հետ համատեղ իրականացված խոշոր գործողության արդյունքները, որոնք հանգեցրել է 21 ձերբակալության։
Ի՞նչ նոր պաշտպանիչ գործիքներ են ավելացել
1. Զգուշացումներ Facebook-ում։ Այսուհետ Facebook-ը կտեղեկացնի օգտատերերին, եթե նրանք հարցում ստանան կամ ուղարկեն այնպիսի հաշիվների, որոնք կասկածելի ակտիվություն ունեն։ Ծանուցումը կներառի տեղեկություններ այն մասին, թե որքան ժամանակ է հաշիվը ակտիվ, որտեղ է այն գտնվում և արդյոք ունեք ընդհանուր ընկերներ։
2. Սարքերի կապակցման արգելք WhatsApp-ում։ Խարդախները հաճախ փորձում են մուտք գործել օգտատիրոջ հաշիվ՝ խնդրելով սկանավորել QR կոդ կամ ներմուծել հեռախոսահամարին եկած կոդը։ WhatsApp-ի նոր համակարգը կճանաչի նմանատիպ կասկածելի վարքագիծը և օգտատիրոջը կհորդորի երկու անգամ մտածել՝ նախքան սարքերի կապակցումը հաստատելը։
3. Խարդախության նշաններ Messenger-ում։ Messenger-ի թարմացված համակարգը կվերլուծի նամակագրության ընթացքում հանդիպող տարածված խարդախ սխեմաների նշանները և նախազգուշացում կուղարկի օգտատիրոջը՝ կասկածելի զրույցների դեպքում։

Meta-ն իրավապահների հետ համատեղ մասնակցել է Joint Disruption Week գործողությանը Բանգկոկում։ Արդյունքները տպավորիչ են՝
Արգելափակվել է խարդախությունների հետ կապված ավելի քան 150,000 հաշիվ։
Թայլանդի ոստիկանությունը ձերբակալել է 21 անձի։
Անցյալ տարվա ընթացքում Meta-ն նաև դատական հայցեր է ներկայացրել անօրինական առցանց խաղատների, տվյալների գողության նախագծերի և հայտնիների անվան տակ գործող խարդախների դեմ։







Comments