top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Գյուղական դպրոցներում կա մասնագետների կարիք. Ատոմ Մխիթարյան


«Հանրակրթության մասին օրենքում» փոփոխություններ են կատարվել, ըստ որոնց` այսուհետ դպրոցներում կկարողանան դասավանդել նաև մանկավարժական կրթություն չունեցող ոլորտային մասնագետները։ Այն, որ այս նախագիծը դրական է, ոչ միայն իմ, այլ նաև կրթական ոլորտի մասնագետների և ուսուցիչների կարծիքն է։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց կրթության հարցերով փորձագետ Ատոմ Մխիթարյանը` անդրադառնալով «Հանրակրթության մասին օրենքում» փոփոխություններ կատարելու նախագծին։ «Հարցն այն է, որ 100-ից ավել դպրոցներում մասնագետների պակաս կա, և դրանք այն դպրոցներն են, որոնք գտնվում են սահմանամերձ համայնքներում։ Բացի այդ, գյուղական դպրոցներում կա մասնագետների կարիք»,–ասաց Մխիթարյանը։ Նրա խոսքով` օրենքի փոփոխությամբ 2 խնդիր է լուծվում. սա կլրացնի մասնագետների բացը` աշխատելու հնարավորություն տալով մարդկանց, որոնք բուհական կրթություն ունեն, սակայն մանկավարժական կրթություն և մեթոդաբանության փորձ չունեն։


0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page