top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Օլիմպիական խաղերին ընդառաջ Պեկինում հայտնել են, որ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը վերահսկվում է


Օլիմպիական խաղերին ընդառաջ Պեկինում հայտնել են, որ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը վերահսկվում է, հաղորդում է AP-ը: Վերջին մեկ օրում գրանցված բոլոր երեք դեպքերը հայտնաբերվել են կարանտինում գտնվող անձանց մոտ։ «Մայրաքաղաքում պանդեմիայի հետ կապված իրավիճակը հիմնականում վերահսկվում է եւ շարժվում է ճիշտ ուղղությամբ»,- ասել է քաղաքային կառավարության ներկայացուցիչ Սյու Հեցյանը։ Չինական կողմը գտնվում է բարձր պատրաստվածության վիճակում, քանի որ պատրաստվում է ընդունել ձմեռային Օլիմպիական խաղերը, որոնք կկայանան ուրբաթ օրը։ Հունվարի 15-ից ի վեր Պեկինը հայտնել է COVID-19-ի ընդհանուր առմամբ 115 դեպքի մասին, այդ թվում՝ օմիկրոնի վեց դեպք: Ի պատասխան՝ քաղաքում անցկացվել են միլիոնավոր մարդկանց զանգվածային թեստավորումներ եւ փակել են մի քանի թաղամասեր քաղաքի տարբեր հատվածներում։

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page