Նոր օրենքով, ըստ էության, բացարձակ անտեսված է կրթության և գիտության կապը. Ատոմ Մխիթարյան
- Anews
- Apr 26, 2021
- 1 min read

Մենք պետք է օրենքով բացենք մեր բուհերի առաջ հնարավորությունները և ոչ թե անընդհատ սահմանափակումներ դնենք: Այս մասին Հանրային ռադիոյի եթերում ասաց ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի դեկան, ֆիզմաթ գ.թ., դոցենտ, կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանը` անդրադառնալով «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքին:
Նրա խոսքով, պետք է արագ հարմարվել աշխատաշուկային և ճկուն լինել որպես բուհ, այլապես՝ խոչընդոտվելու է բուհերի զարգացումը:
«Նոր օրենքով, ըստ էության, բացարձակ անտեսված է կրթության և գիտության կապը: Այստեղ այն շատ մեխանիկական է»,- նշեց Ատոմ Մխիթարյանը:
Ըստ նրա` գիտության մասին նախկին գործող օրենքից այստեղ շատ քիչ բան է վերցված և մեխանիզմներն էլ ներդրված չեն, կարելի է ասել միայն վերնագիրն է միացնում բարձրագույն կրթությունը և գիտությունը։







Comments