ՆԱՏՕ-ում ԱՄՆ և Ադրբեջանի ներկայացուցիչները քննարկել են Լաչինի միջանցքի հարցը
- Anews
- Feb 7, 2023
- 1 min read

ՆԱՏՕ-ում Միացյալ Նահանգների և Ադրբեջանի ներկայացուցիչներ Ջուլիան Սմիթը և Ջաֆար Հուսեյնզադեն քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում։ Ինչպես Թվիթերում գրել է Հուսեյնզադեն, մտքեր են փոխանակվել ՆԱՏՕ-Ադրբեջան գործընկերության, միջազգային խաղաղության և անվտանգության մեջ ներդրման, ԱՄՆ-Ադրբեջան երկկողմ հարաբերությունների, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի, Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային այլ հարցերի վերաբերյալ․ «Ազատություն»
Comments