top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Նա կդառնար 44 տարեկան


Այսօր երգչուհի Վարդուհի Վարդանյանի ծննդյան օրն է․ նա կդառնար 44 տարեկան։ Մասնակցել է մի շարք միջազգային մրցույթների և մշտապես ստացել բարձր պարգևներ։ Ճանաչվել է Հայաստանի լավագույն երգչուհի:

Վարդուհին 1994թ. «Ջազ-փոփ» համույթի հետ մասնակցել է Սվերդլովսկի միջազգային մրցույթին և արժանացել «Գրան պրի» մրցանակի: 1995թ-ից աշխատել է Հայաստանի Երգի պետական թատրոնում: 1996թ. մասնակցել է «Յալթա-Մոսկվա տրանզիտ» երիտասարդ կատարողների երաժշտական մրցույթին և ստացել հատուկ մրցանակ: 1999թ. արժանացել է «Հայաստանի լավագույն երգչուհի» կոչման, իսկ Բելառուսի «Զոլոտոյ շլյագեր» մրցույթում արժանացել 2-րդ մրցանակին: 2000թ. Բուլղարիայի և Մակեդոնիայի երաժշտական մրցույթների ժամանակ արժանացել է «Գրան պրի» մրցանակի: Նույն թվականին ներկայացրել է Հայաստանը «Սլավյանսկի բազար» միջազգային մրցույթում և արժանացել 2-րդ մրցանակին: 2006թ. ավտովթարի պատճառով ընդհատվեց երգչուհու կյանքը: Հետմահու արժանացել է Հայկական երաժշտական մրցանակաբաշխության «Հայաստանի լավագույն երգչուհի» կոչման: 2006թ-ից Հայկական ազգային երաժշտական մրցանակաբաշխության կոմիտեի կողմից սահմանվել է Վարդուհի Վարդանյանի անվան հատուկ մրցանակ: Մահացել է2006 թվականի հոկտեմբերի 15-ին Սևան - Մարտունի մայրուղում տեղի ունեցած ավտովթարից:

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page