top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Մեր հայ հերոսների համար. Մխիթարյանը գոլերը նվիրել է հայ հերոսներին


Ֆուտբոլի Իտալիայի Ա սերիայի 8-րդ տուրի շրջանակում «Ռոման» սեփական հարկի տակ 3:0 հաշվով առավելության է հասել «Պարմայի» նկատմամբ։ Հանդիպման հաշիվը 28-րդ րոպեին բացել է իսպանացի հարձակվող Բորխա Մայորալը։


32-րդ րոպեին Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը կրկնապատկել է «Ռոմայի» առավելությունը, իսկ 40-րդ րոպեին դուբլ է գրանցել՝ հաշիվը դարձնելով 3-0։


Հանդիպումից հետո Մխիթարյանը գրառում է արել Ֆեյսբուքի էջում. «Մեր հայ հերոսների համար»:


Ի դեպ՝ Հենրիխը «Ռոմայի» վերջին 3 խաղում 6 գոլ է խփել։ 31-ամյա ֆուտբոլիստը հեթ-տրիկ է ձևակերպել «Ջենոայի» դեմ Ա սերիայի խաղում (3-1), ինչպես նաև աչքի է ընկել Եվրոպա լիգայի խաղարկության «Կլուժի» դեմ մրցավեճում (5-0):


0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page