top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Միասին կարող ենք կյանքեր փոխել


«Արհեստ, արվեստ և մանուկներ» երիտասարդ ստեղծագործողների ցուցահանդես-վաճառք բարեգործական ծրագրի շրջանակում միավորվեցին երիտասարդ ստեղծագործողներ, կատարողներ, արտադրողներ: Կայացած միջոցառման ընթաքում ներկայացված նկարների, քանդակների, գորգերի, հագուստի, պայուսակների, զարդերի, աքսեսուարների, ձեռագործ աշխատանքների վաճառքի հասույթի մի մասը տրամադրվեց Սիթի օֆ Սմայլ/ Ժպիտների քաղաք հիմնադրամին՝ քաղցկեղով և արյան հիվանդություններ ունեցող երեխաների և երիտասարդների բուժման նպատակով։




Երաժշտական համարներով և բազմաթիվ անակնկալներով լի հրաշալի տոնը կազմակերպել էին Մարինե Չոբանյանն ու Վերա Մխիթարյանը: Վերջիններիս նախաձեռնությանը միացել էին անհատ ստեղծագործողներ, երիտասարդ գործարարներ, սոցիալական ձեռնարկատիրության գաղափարը կրողները: ☑️Mko Nazluxanyan, ☑️Բնատուր/Bnature, ☑️Karin fashion studio, ☑️ModeYan Texstyle Gallery, ☑️LilmArt, ☑️Kassaman, ☑️Sirush Muradyan, ☑️Հայարփի Ապինյան, ☑️Vardan Oscar Petrosian, ☑️Texart, ☑️Protest handmade, ☑️Մարիամ Ղարիբյան, ☑️Նաիրի Գրիգորյան:



Միջոցառման կարգախոս ընտրվել էր՝ միասին կարող ենք կյանքեր փոխել: Մարինե Չոբանյանը կարևորեց նմանատիպ միջոցառումները, ընդգծելով, որ երիտասարդներին մոտիվացնելու և ինքնադրսևորվելու լավ հնարավորություն է ընձեռվում: Kassaman յուրահատուկ բրենդի հիմնադիր Ազատ Քյասինյանը կարծում է, որ ստեղծել ինչ որ բան և առաջխաղացնել, զարգացնել գաղափարը յուրաքանչյուր երիտասարդի համար փորձառություն է և դժվարությունները հաղթահարելու հնարավորություն: Կգա ժամանակ և իմ ստեղծած բրենդի մասին կխոսեն բոլորը: Սա տղամարդկանց և կանանց յուրահատուկ դարձնելու աքսեսուարների շարք է:


LilmArt բրենդի հիմնադիր Լիլիթ Հովհաննիսյանն էլ կանանց համար է ստեղծում հրաշալի և յուրօրինակ զարդեր, որոնք յուրաքանչյուր կնոջ կյանքում կարող են թալիսմանի և ուրախության խորհրդանիշ դառնալ:









0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page