top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Մեր քաջերը երբեք չեն մեռնում. դուք հավերժ կապրեք մեր մեջ. Հենրիխ Մխիթարյան

Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը գրառում է կատարել Ֆեյսբուքի էջում՝ անդրադառնալով մեր նահատակված քաջ զինվորներին: Նա մասնավորապես գրել է.

«Մեր քաջերը երբեք չեն մեռնում: Մեր վիշտն այնքան խորն է, որ հնարավոր չէ խոսել այդ մասին... Այսօր ամբողջ աշխարհում ոգեկոչման ծառայությամբ հարգելու ենք մեր զոհված հերոսներին: 44 օր շարունակ դուք աննկարագրելի քաջություն եք ցուցադրել Արցախում՝ ձեր կյանքը զոհաբերելով հանուն մեր հայրենիքի, մեր ժողովրդի և մեր հազարամյա պատմական հողերը պաշտպանելու սուրբ առաքելության: Դուք հավերժ կապրեք մեր մեջ… Մենք աղոթում ենք նաև մեր վիրավոր եղբայրների համար: Մեր բացարձակ երախտագիտությունն ենք հայտնում մեր բոլոր զինվորներին: Շնորհակալություն: Իմ ազգին մաղթում եմ ուժ և համերաշխություն՝ հաղթահարելու իր սիրելի որդիների վիշտը: Մենք պետք է կենտրոնացած ու իրազեկ լինենք, պետք է օգտագործենք մեր ամբողջ ներուժը և ավելի լավ աշխարհ, խաղաղության աշխարհ ստեղծենք մեր երիտասարդների համար, որտեղ նրանք կարող են իրականացնել իրենց երազանքները»,- գրել է Հենրիխ Մխիթարյանը:

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page