top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Մենք միշտ կլինենք ձեր կողքին, դուք մենակ չեք լինի. Յուրի Ջորկայեֆ

Ֆրանսիան և Ֆրանսիայի հայկական սփյուռքը միավորված են: Այդ մասին Երևանում հրավիրված մամուլի ասուլիսին հայտնեց Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղարի գլխավորած պատվիրակության հետ Հայաստան ժամանած Յուրի Ջորկայեֆը:

«Սա հատուկ օր է մեզ համար, մենք մարդասիրական օգնություն ենք բերել Հայաստան, որն ամփոփում է Ֆրանսիայի հայկական սփյուռքի ուժը: Սա հատուկ առաքելություն է, որը ղեկավարում է Ֆրանսիայի նախագահ էմանուել Մակրոնը»,- ասաց նա: Ջորկայեֆը նշեց, որ օգնությունը, որը հասել է Հայաստան, կունենա նաև շարունակություն: Այն, ըստ նրա, խորհրդանշում է Ֆրանսիայի վերաբերմունքը բարեկամ Հայաստանի նկատմամբ: «Մենք միշտ կլինենք ձեր կողքին, դուք մենակ չեք լինի»,- ընդգծեց Յուրի Ջորկայեֆը:

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page