top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Մենք հասել ենք նրան, որ քաղաքական գործընթացն արդեն թելադրում է Ադրբեջանը․ վերլուծաբան



Հայաստանում թիվ մեկ խնդիրը Փաշինյանի ու գործող իշխանության հեռացումն է: Քանի դեռ նրանք կան, ապագայի մասին խոսելն անիմաստ է, իսկ ըստ կանխատեսումների՝ ապագան շատ վատ է լինելու։ Այս մասին հունվարի 27-ին կայացած քննարկման ժամանակ հայտարարեց քաղաքական վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը։ Նա նկատեց, որ իշխանությունները Հայաստանը վերածել են զորափորձարանի արդեն ոչ միայն գերտերությունների, այլեւ տարածաշրջանի երկրների համար։ «Մենք հասել ենք նրան, որ քաղաքական գործընթացն արդեն թելադրում է Ադրբեջանը, երկիր, որին մենք 1990-ականներին իր տեղն ենք ցույց տվել։ Այլ խնդիրների լուծման համար պետք է մտածել, թե ինչպես ազատվել գործող իշխանություններից, վերցնել իշխանությունն ու արդյունավետ ծրագրեր իրականացնել։ Հակառակ դեպքում Հայաստանը ապագայում կարող է դառնալ հարեւան երկրների մաս»,- կարծում է Կիվիրյանը։ Նրա խոսքով՝ քաղաքական դաշտում կոլապս է: Վերլուծաբանը նշեց, որ Հայաստանում չկա ոչ միայն պատասխանատու իշխանություն, այլեւ պատասխանատու ընդդիմություն: «Ցանկացած երկրում ընդդիմությունը սովորաբար լինում է այնպիսին, ինչպիսին իշխանությունն է։ Հայաստանի ԱԳՆ ղեկավարի տեղակալ է դարձել զինվորական ծառայությունից խուսափած մարդ՝ գիտական գործունեության ապրտվակով, որի արդյունքները այդպես էլ ոչ ոք չտեսավ»,- հավելեց փորձագետը։ Այն ուժերը, որոնք ունեն պատկերացումներ եւ գաղափարներ, հասկանում են, որ երկիրը պետք է փրկել: Նա հորդորեց համախմբվել եւ փորձել մեխանիզմներ մշակել գործող իշխանության հեռացման եւ անվտանգության ծրագրեր իրականացնելու համար։ «Այս ուժերը պետք է ցույց տան, որ իշխանափոխությունից հետո կարող են երկիրը դուրս բերել ճգնաժամից։ Հայկական իրականության մեջ կա իշխանափոխության երեք տարբերակ՝ ընտրություններ, հեղափոխություն կամ ընտրությունների ու հեղափոխության հիբրիդ։ Փաշինյանը հիանալի կարողանում է հայ հասարակության ներսում իրականացնել «բաժանիր, որ տիրես» թեզը: Անկախ Հայաստանում էլիտաները միշտ անհագ ու անգրագետ են եղել, այլապես Փաշինյանի իշխանության գալն անհնար կլիներ։ Հենց համակարգն է ծնել Փաշինյանին: Նույն համակարգը ժողովրդին հեռացնում էր խնդիրների լուծումից եւ հաշվի չէր առնում հասարակության կարծիքը, որն ի վերջո վերածվեց չեզոք զանգվածի։ Նպատակ չէր դրվում բարձրացնել հասարակության կրթվածության մակարդակը։ Սա էլիտայի խնդիրն է»,- ընդգծեց Կիվիրյանը։

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page