top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Մեկնարկում է «Տիեզերական ճամբար 2022»-ի հայտագրումը. ԲՏԱ նախարարություն


ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտարարում է «Տիեզերական ճամբար 2022» (SpaceCamp 2022) ծրագրի մեկնարկը: Նախարարությունից հայտնում են, որ ծրագիրն իրականացվում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ֆինանսավորմամբ՝ «Հայաստանի հրթիռամոդելային ասոցիացիա» հիմնադրամի և «ԱՅԱՍ» տիեզերագիտական ընկերության համագործակցությամբ։ Ճամբարի նպատակն է օժանդակել տիեզերքին առնչվող բնագիտական առարկաներից բացառիկ ունակություններով պատանիներին՝ մասնագիտական կողմնորոշման, աստղագիտության, տիեզերական տեխնիկայի, տիեզերագիտության մի շարք այլ բնագավառներում գիտելիքների հարստացման հարցում։ Ճամբարին մասնակցելու համար կարող են դիմել տիեզերագնացության և տիեզերական հետազոտություններով հետաքրքրված 15-18 տարեկան պատանիներ, ինչպես Հայաստանից, այնպես էլ Սփյուռքից: «Տիեզերական ճամբար 2022»-ը կանցկացվի հուլիսի 27-ից մինչև օգոստոսի 2-ը՝ Դիլիջանի Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում։ Ճամբարին մասնակցությունն անվճար է, հայտերի ընդունման վերջնաժամկետը հունիսի 15-ն է: Ճամբարի ավարտին մասնակիցներին կտրվեն հավաստագրեր: Մասնակիցների ընտրությունը կիրականացվի թեստի միջոցով: Թեստը հաղթահարած մասնակիցների ցանկը կհրապարակվի հուլիսի 1-ին: Մասնակցության համար (Հայաստանից) անհրաժեշտ է գրանցվել հետևյալ հղումով: Մասնակցության համար (արտերկրից) անհրաժեշտ է գրանցվել հետևյալ հղումով: ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հետ համագործակցությամբ՝ «Տիեզերական ճամբար 2022»-ն այս տարի ընդլայնում է մասնակիցների շրջանակը՝ հնարավորություն ստեղծելով նաև սփյուռքի պատանիների համար: Հավելյալ տեղեկատվությունը հասանելի է ճամբարի կայքում:

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page