top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Մեդիագրագետ երիտասարդություն. ծրագիր Երևանում և ՀՀ մարզերում


Այսօր մենք ապրում ենք թվային աշխարհում։ Նորագույն տեխնոլոգիաների դարաշրջանում սոցիալական մեդիան դարձել է կարևորագույն մեդիա հարթակներից մեկը, իսկ յուրաքանչյուր օգտատեր՝ մեդիա ստեղծող։

Երիտասարդները յուրաքանչյուր վայրկյան ահռելի քանակությամբ տեղեկատվություն են ստանում ոչ միայն ավանդական լրատվամիջոցներից (հեռուստատեսություն, ռադիո, թերթեր և ամսագրեր), այլև տարատեսակ տեքստային հաղորդագրությունների, մեմերի, վիրուսային տեսանյութերի, տեսախաղերի, գովազդի տեսքով։

Անկախ մեդիա տեսակից բոլորն ունեն մեկ ընդհանրություն՝ բովանդակությունն ստեղծված է ինչ-որ մեկի կողմից, ինչ-որ նպատակով և պատճառով։ #Մեդիագրագետ լինելը նշանակում է կարողանալ մտածել քննադատաբար, վերլուծել տեղեկատվությունը, հասկանալ դրա ստեղծման պատճառները։

Երիտասարդական ակումբների դաշնությունը Հայկական Փի Ար ասոցիացիայի հետ համատեղ հուլիսի 11-ից 16-ն իրականացրեց «Fake-Not Fake» ուսուցողական ծրագիրը` Եվրոպական երիտասարդական հիմնադրամի ֆինանսավորմամբ։ Ծրագրին մասնակցում էր Հայաստանի մարզերի 20 ակտիվ երիտասարդ։

«Ծրագիրը բաղկացած է մի քանի փուլից. առաջին հերթին իրականացվեց ուսուցողական դասընթացը, որը մեդիագրագիտության և թվային գրագիտության վերաբերյալ տեղեկատվություն և գիտելիք փոխանցեց երիտասարդական առաջնորդներին, որոնք իրենց հերթին պետք է փոխանցեն իրենց գիտելիքը ՀՀ մարզերում։ Ըստ էության արդեն իսկ մշակվել է տեղական ծրագրերի քարտեզ, որի համաձայն ՀՀ բոլոր 10 մարզերում կկազմակերպվեն ուսուցողական հանդիպումներ, դասընթացներ և տարատեսակ ակցիաներ։ Ծրագրի ընթացքում կմշակվեն նաև կրթական ուղեցույցներ և խաղեր», - նշում է ծրագրի համակարգող Արման Գրիգորյանը։




0 comments
bottom of page