top of page

Մարմնամարզիկ Վահագն Դավթյանը պաշտոն է ստացել Երևանի քաղաքապետարանում

  • Anews
  • Aug 16, 2021
  • 1 min read

ree

Երևանի քաղաքապետարանի սպորտի և երիտասարդության հարցերի բաժինը այսուհետ ղեկավարելու է սպորտային մարմնամարզության Եվրոպական խաղերի փոխչեմպիոն, Եվրոպայի առաջնության արծաթե ու բրոնզե մեդալակիր, աշխարհի գավաթի բազմակի հաղթող Վահագն Դավթյանը, հայտնում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Վահագն Դավթյանը մարզիկի կարիերան կհամատեղի նոր պաշտոնի հետ:

Մինչև այս այդ պաշտոնը զբաղեցնում էր հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ, օլիմպիական չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանը:

Comments


bottom of page