top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Մարզահամերգային համալիրում կանցկացվի «BiGiDream» մանկական մրցութային, երաժշտական փառատոնը


Հունիսի 5-6-ը Մարզահամերգային համալիրում կանցկացվի առաջին «BiGiDream» մանկական, ճանաչողական, ժամանցային, մրցութային, երաժշտական փառատոնը: Այն իրականացնում է «Հայը կա» նախաձեռնությունը: Փառատոնը հնարավորություն կստեղծի մեկ հարթակում համախմբել ՀՀ բոլոր մարզերից մանկական աշխատանքներ եւ ստեղծագործություններ։ Համալիրում այդ օրերին կստեղծվի մի միջավայր, ուր երեխաները օրեր շարունակ կարող են իրենց հասակակիցների հետ մասնակից լինել ամենատարբեր ժամանցային խաղ-միջոցառումներին։ Բացի այդ, երեխաները հնարավորություն կստանան դիտել առաջին հայկական մանկական երաժշտական մյուզիքլը, որի հիմքում հայկական մուլտֆիլմերի հերոսներն են: Մյուզիքլը կրում է «Հայը կա.դեպի մեծ երազանքներ» խորագիրը: Այն հնարավոր կլինի դիտել հունիսի 5-ին և 6-ին ժամը 19:30:

Նշենք, որ մինչ փառատոնի մեկնարկը անցկացվել են հատուկ դասընթացներ՝ ուղղված երեխաների կարողությունների զարգացմանն ու տաղանդների բացահայտմանը:

Դասընթացների արդյունքներով բացահայտվել են խելացի, արվեստասեր, շնորհալի, ստեղծարար, ուժեղ հայ փոքրիկները, ովքեր մասնակից են դարձել փառատոնի կազմակերպչական և ստեղծարար աշխատանքներին: «Դեպի մեծ երազանքներ» համապետական մրցույթ-փառատոնի շրջանակում էլ բացահայտված երեխաները ևս կմիանան փառատոնային աշխատանքներին: Այդ նպատակով մայիսի 17-ից ամբողջ Հայաստանում արդեն մեկնարկել է ներհամայնքային փուլը (մայիսի 18-26-ը), որից հետո կմեկնարկի մարզային փուլը (մայիսի 26-30-ը) և վերջում համապետական փուլը (հունիսի 4-6-ը)։

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page