top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Մադրիդի Ռեալը ցանկանում է վերադարձնել Բրահիմ Դիասին


Մադրիդի «Ռեալը» ցանկանում է վարձակալությունից վերադարձնել Բրահիմ Դիասին, ով այս պահին ելույթ է ունենում «Միլանի» կազմում: Ակումբի ղեկավարությունը գոհ է 21-ամյա խաղացողի ելույթներից, հայտնում է AS պարբերականը:

Արքայական ակումբի ղեկավարությունը Դիասին տեսնում է որպես Լուկաս Վասկեսին փոխարինող: Ընթացիկ մրցաշրջանում Բրահիմն անցկացրած 19 խաղում դարձել է 2-ական գոլի ու գոլային փոխանցման հեղինակ:

Նախկինում հաղորդվում էր, որ «ռոսոներիները» ցանկանում են ձեռք բերել Դիասի տրանսֆերը կամ շարունակել վարձակալությունը:

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page