top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Ճապոնիան թույլ կտա մասնավոր ընկերություններին հայթայթել և օգտագործել տիեզերական ռեսուրսները


Ճապոնիայում խորհրդարանի երկու պալատները հաստատել են օրինագիծը, որը թույլ է տալիս մասնավոր ընկերություններին մշակել, հայթայթել եւ օգտագործել տիեզերական ռեսուրսները: Առաջարկն աջակցություն է ստացել երկու խոշորագույն քաղաքական ուժերի՝ Լիբերալ-դեմոկրատական եւ Սահմանադրա-դեմոկրատական կուսակցությունների կողմից: Նմանատիպ օրենքներն արդեն ընդունել են ԱՄՆ-ում, Լյուքսեմբուրգում եւ ԱՄԷ-ում, գրում է HighTech-ը:

«Մենք սատարում ենք Ճապոնիայի կողմից տիեզերական ռեսուրսների մասին օրենքի ընդունումն ու ողջունում անկուսակցական խորհրդարանական խմբին, որ աշխարհում առաջիններից են, որ նախաձեռնել են գործողություններ այդ ուղղությամբ»,-հայտարարել է լուսնային մոդուլի հիմնադիր, ispace ընկերության տնօրեն Թաքեշի Հաքամադան:

Երկրի խորհրդարանի ընդունած օրինագիծը նման է 2015 թվականին ԱՄՆ-ի ընդունած կոմերցիոն տիեզերքի մասին օրենքին, հաղորդում է Space News-ը: Այն ընկերություններին իրավունք է ընձեռում տիեզերքում հայթայթված գտածոների համար, սակայն չի լիազորում երկնային մարմինների համար, հակառակ դեպքում դա կհակասեր 1967 թվականին ընդունված Տիեզերքի մասին պայմանագրին: Այդպիսի օրենքներ են ընդունել նաեւ Լյուքսեմբուրգն ու ԱՄԷ-ն:

Բոլոր չորս պետությունները գործընկերներ են «Արտեմիսի համաձայնագրի» շրջանակում, որը կարգավորում է Լուսնի, Մարսի, երկնաքարերի եւ աստերոիդների օգտագործման ու հետազոտման հարցում քաղաքացիական գործունեության եւ համագործակցության սկզբունքները: Այդ համաձայնագրի մեջ ասվում է, որ տիեզերական ռեսուրսների հայթայթումը չի նշանակում դրանց յուրացում՝ ըստ Տիեզերքի մասին համաձայնագրի II հոդվածի, եւ որ այդ գործընթացի պայմանագրերն ու մյուս իրավական գործիքները պետք է համապատասխանեն Համաձայնագրին:

Ռուսաստանն այլ տեսակետ ունի այդ հարցի շուրջ: Օրերս Ռոսկոսմոսի ղեկավար Դմիտրի Ռոգոզինը Սանկտ Պետերբուրգում GLEX-2021 տիեզերական տարածությունն ուսումնասիրելու միջազգային համաժողովի ժամանակ հայտարարել է. «Ռուսական տեսակետը կայանում է նրանում, որ պետությունները չպետք է միակողմանի կարգով ընդունեն նորմատիվ ակտեր, որոնք նրանց առավելություն են տալիս»: Ինչպես նաեւ հայտնել է, որ Ռուսաստանն արդեն հետ է մնացել «իր իրավական ապահովման մեջ այն նոր քայլերից, որոնք կատարել են առաջատար երկրները»:

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page