«Նորարարական կրություն և բիզնեսի հիմնում» անվճար կրթական ծրագիրը՝ միայնակ մայրերի և ԼՂ-ից բռնի տեղահանված կանանց համար

Գյումրիի Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնը «Կանանց տնտեսական զորեղացման աքսելերատոր» նախաձեռնության շրջանակում Շիրակում, Լոռիում, Արմավիրում և Երևանում մեկնարկում է «Նորարարական կրություն և բիզնեսի հիմնում» անվճար կրթական ծրագիրը՝ միայնակ մայրերի և ԼՂ-ից բռնի տեղահանված կանանց համար։ «Նորարարական կրթություն և բիզնեսի հիմնում» ծրագրի նպատակը կանանց շրջանում զբաղվածության խթանումն է բիզնես և տեխնոլոգիական դասընթացների ու դրամաշնորհների միջոցով։

«Ծրագիրն ունի 3 հիմնական բաղադրիչ. արցախցի կանանց և միայնակ մայրերին զինել տեխնոլոգիական և բիզնեսի կառավարման հմտություններով, աջակցել վերջիններիս, որպեսզի իրենց բիզնես գաղափարը կյանքի կոչեն և, իհարկե, տրամադրել դրամաշնորհ, որի միջոցով կանայք կկարողանան ստեղծել և զարգացնել սեփական ծրագրերը»,- նշեց Գյումրիի Տեղեկատավական տեխնոլոգիաների կենտրոնի գործադիր տնօրեն Ամալյա Եղոյանը: Ծրագրին մասնակցելու միակ և կարևոր նախապայմանը բիզնես գաղափարի առկայությունն է, որը իրագործելու համար մասնակից կանայք ստանալու են համապատասխան գիտելիքներ տարբեր ոլորտներից, այդ թվում՝ հաշվապահություն, գրաֆիկ դիզայն, մարքեթինգ, առցանց վաճառքների իրականացում և այլն:
Գաղափարի իրագործման փուլում GITC-ն աջակցելու է նաև բիզնեսը գրանցելու հոետ կապված իրավաբանական հարցերում։
«Ունենք 300-ից ավել դիմորդ: Մասնակիցները պարտադիր պետք է լինեն կամ միայնակ մայրեր կամ Արցախից բռնի տեղահանվածներ, իսկ հարցազրույցի ժամանակ կստուգենք նրանց մոտիվացիան, կաջակցենք և առաջին փուլից հետո միջոցներ կներգրավենք, որ ավելի մեծ թվով կանանց ներգրավենք,- ներկայացրեց Եղոյանը:

Ծրագրի տևողությունը յուրաքանչյուր մասնակցի համար անհատական է, այն տևելու է առավելագույնը 3 ամիս՝ կախված բիզնես գաղափարից և դրա իրագործման բարդությունից։




Bài của bạn viết gọn gàng, đi thẳng vào trọng tâm nên mình đọc một mạch là hiểu, cảm ơn vì đã chia sẻ. Mình thì ngày nào cũng hay xem thống kê XSMB để tiện đối chiếu, nhưng trước đây cứ phải mở nhiều chỗ khác nhau nên khá tốn thời gian. Sau đó mình thử tự tổng hợp lại cho dễ theo dõi, kiểu lưu một nơi để lúc cần chỉ vào xem nhanh, đỡ phải lục lại từng nguồn. Mình hay ghi chú và cập nhật lại trên soicau247.com để tiện xem theo ngày, nhất là khi muốn so lại kết quả cũ. Nếu bạn cũng đang cần một chỗ tham khảo nhanh thì mình để đây,…