top of page
ԼՐԱՀՈՍ
Search

«Եթե մարդու սննդային սովորությունները սխալ են, դեղահաբերը և դեղաբույսերը նիհարելու հարցում չեն կարող երկարաժամկետ օգուտ տալ». սննդաբան Արևիկ Պետրոսյան


Ճիշտ և բալանսավորված սննդակարգը առողջ օրգանիզմ ունենալու առաջնային նախապայմաններից է, որին սակայն ոչ բոլորն են հետևում: Առողջ սննդակարգի, անվնաս քաշի նվազեցման, ինչպես նաև նիհարեցնող միջոցների մասին զրուցեցինք սննդաբան Արևիկ Պետրոսյանի հետ.

-Ի՞նչ ենք հասկանում բալանսավորված սննդակարգ ասելով:

-Դա սննդի այն միջին քանակությունն է, երբ մարդ սննդից և՛ բավականաչափ ստանում է այն, ինչ պետք է օրգանիզմին, և՛ բավականաչափ հաճույք է ստանում նախընտրելի սննդից, և՛ նաև իրեն չի ծանրաբեռնում ավելորդ սննդով:

-Առողջ սննդակարգ ունենալու համար առաջնային ո՞ր ուտելքները և բաղարդիչները պետք է հանել սննդակարգից:

-Անկախ նպատակից կարևոր է սննդակարգից հանել շատ հագեցած յուղերը, դրանցից հիմնականում շատ պարունակվում են Fast Food (արագ սնունդ)-երում և ինդրուստրյալ ուտելիքներում: Ուտելիքը պետք է պատրաստված լինի պարզ բաղադրիչներից, որոնք հասկանալի են, պատրաստված են բնական աղբյուրներից՝ առանց պահպանման ժամկետները երկարեցնող սինթետիկ հավելումների, և ոչ կոնսերվացված, այս բոլորի առկայությունը օրգանիզմում նպաստում է, որ նյութափոխանակությունը դանդաղի: Ցանկալի և գերադասելի է տանը պատրաստված ուտելիքը, երբ մարդ ինքն է ընտրում ուտելիքի բաղադրիչները և ձգտում է մաքսիմալ բարձր որակի:

- Ինչպե՞ս է ընկալվում «դիետան»:

- Նախ պետք է հասկանանք դիետաներ ասելով ինչ ենք հասկանում, այժմ սովորաբար այս բառը օգտագործում են որպես նկարագրություն այն երևույթին, երբ մարդը շատ սուղ է սնվում և դրանից կորուստ է ունենում մարմնի ծավալի երբեմն մկանային զանգվածի հաշվին, ինչը սխալ երևույթ է: Նույն կերպ երբեմն մարդիկ քաշը ավելացնելու համար ավելորդ շատ ծանր ուտելիք են ուտում կամ գիշերն են ուտում: Դիետան բառի դասական նկարագրության մեջ մարդու սննվելու կարգն է և սննդային սովորությունները, այդ պատճառով ընդունված է կիրառել սննդակարգ բառը:

-Ինչպե՞ս որշակի շրջանում հասնել քաշի նվազեցման:

- Որևէ շրջանում քաշի նվազեցումը այն փուլն է, երբ մարդը չի կարողնում իր սննդային միջին բալանսը պահել, սննդային բալանսը գտնելու համար այդ փուլում օրգանիզմը մեկ ծայրահեղությունից գնում մեկ այլ ծայրահեղության, և շրջանը ընթանում է սննդակարգում որոշակի սահմանափակումներով: Կարճ շրջանում քաշի նվազեցման համար սննդային մի քանի բացառումների համատեղումը բավականին արդյունավետ է: Դրանք են`

  • սպիտակ ալյուրը

  • ռաֆինացված շաքարավազը և դրանցից պատրաստված ամեն ինչ

  • խոզի միսը

Ընդամենը այս երեքի բացառումը մեկ շրջանում, օրինակ` մեկ ամսում կարող է շատ մեծ արդյունք տալ: Կարող է տարբերություն տալ և՛ քաշի, և՛ նյութափոխանակության, և՛ մարդու ինքնազգացողության մեջ:

- Որքանո՞վ է անհրաժեշտ որևէ սննդակարգի անցնելուց առաջ օրգանիզմի հետազոտությունը:

- Ցանկալի է, որ մարդը ոչ միայն անցնի առողջության զննում, նաև կիսվի իր առողջության պատմությամբ, այսինքն` պատմի ինչ բժշկական միջամտություններ և վիրահատություններ է արել, ինչ հիվանդություններ է ունի քրոնիկ և գենետիկ:

- Որքանո՞վ է անհրաժեշտ սննդակարգի կազմումը հենց սննդաբանի կողմից:

- Սննդակարգի կազմումը սննդաբանի հետ ավելի էֆեկտիվ է այնքանով, որ սննդաբանը ավելի ճիշտ և խորացված պատկերացում ունի, թե տվյալ փուլում, առողջական վիճակում, տարիքում օրգանիզմին ինչ է անհրաժեշտ: Սննդաբանը կարողանում է մարդու համար կառուցել էֆեկտիվ սխեմա, որ և՛ նյութափոխանակությունն է ճիշտ կազմակերպում, և՛ մարդը ստանում է բավականաչափ նյուտրիենտներ: Եթե սննդաբանը ունի նաև մարզչի մասնագիտություն, նա նաև սովորեցնում է ճիշտ սննդակարգը դարձնել կենսակերպ:

- Ինչպիսի՞ ազդեցություն կարող է ունենալ սխալ նշանակված սննդակարգը: Որո՞նք են տարածված խնդիրները սննդակարգում:

- Ելնելով նշանակված սննդակարգի սխալից՝ այն տարատեսակ խնդիրներ կարող է առաջացնել: Հիմանականում ամենատարծվածն այն է, երբ շատ են իջեցնում կալորիականությունը սննդի և հատկապես ածխաջրերի հաշվին և կենդանական չոր սպիտակուցի քանակը շատ են բարձրացնում: Այն մարդիկ, ովքեր սննդաբանության մասին պատկերացում ունեն «բոդիբիլդինգ»-ից տարածված եղանակներից, օրինակ` հավի կրծքամիս, հնկդաձավար, վարունգ և նմանատիպ սուղ սննդակարգ, քիչ միրգ, քիչ ածխաջուր: Իրականությունը նա է, որ այս բոլոր բաղադրիչները բալանսի մեջ անհրաժեշտ են մարդուն :

- Այժմ շատ տարածված են նիհարեցնող միջոցները և դեղահաբերը, ի՞նչ կասեք դրանց մասին:

- Նիհարեցնող միջոցների մի մասը աշխատում են որպես ախորժակի լոկատրներ(նվազեցնում են ախորժակը), դրանք վիզուալ և ֆիզիկապես ապահովում են քաշի կորստի էֆեկտը, բայց մեծ հաշվով, եթե մարդու սննդային սովորությունները սխալ են, դեղահաբերը և դեղաբույսերը չեն կարող երկարաժամկետ օգուտ տալ:


Անժելա Հակոբյան

0 comments

Comments


bottom of page